14:47 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (1252)
231 0 0

Մի քանի օր շարունակ անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 25 մ/վ–ի։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում, հուլիսի 16-18-ը հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ։

«Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 16-19-ը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Եղանակի տեսություն

Առաջիկա մի քանի օրերին (հուլիսի 16-ը ներառյալ) անձրև կտեղա նաև Երևանում։ Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29-ից +31-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +17-ից +19:

Ֆիրդուսի տարածքի 12 շենքեր պահպանվելու են․ ԿԳՄՍ նախարարություն

թեմա:
Եղանակը Հայաստանում (1252)

Ըստ թեմայի

Երևանի տարածքում ինքնակամ կառույցները քանդելու համար բավարար կլինի քաղաքապետի որոշումը
Հայաստանում 18,7 միլիոն դոլարի ներդրում կարվի անտառային նոր տարածքներ հիմնելու համար
Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար
թեգերը:
Քամի, ամպրոպ, Անձրև, եղանակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ