13:24 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Խնամակալության, խնամատարության կամ որդեգրման բացակայության դեպքում երեխային կտեղափոխեն մանկատուն։

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գյումրու Ավտոկայան թաղամասի տներից մեկի պարսպի տակ գտնված նորածնի մայրը դեռ չի հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Փոքրիկը շարունակում է մնալ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում, որտեղից մեզ տեղեկացրին, որ երեխան առողջ է, բայց կմնա հիվանդանոցում այնքան, որքան անհրաժեշտ է։

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Sputnik Արմենիային տեղեկացրեց, որ երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կհանձնվի պետության խնամքին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության որոշմամբ` կտեղափոխվի մանկատուն:

«Կհաշվառվի որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, իսկ որպես որդեգրման ենթակա երեխա կհաշվառվի հայտնաբերումից 3 ամսից ոչ շուտ, օրենքով սահմանված կարգով: Այսպես է ընկեցիկ երեխաների պարագայում: Եթե 3 ամսվա ընթացքում հանգամանքներ փոխվեն, այսինքն՝ հայտնաբերվի ծնողը կամ մեկ այլ անձ, գուցեև երեխան հանձնվի խնամակալության: Այսինքն՝ իրավիճակից ելնելով՝ օրենքով սահմանված կարգով ի շահ երեխայի որոշումներ կկայացվեն»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով` եթե պահանջված ժամկետից հետո լինեն խնամակալության դիմումներ, հնարավոր է, որ երեխան հանձնվի խնամակալության: «Խնամակալության, խնամատարության կամ որդեգրման բացակայության դեպքում երեխան կուղարկվի մանկատուն»,-հստակեցրեց Գրիգորյանը:

Հիշեցնենք` հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրու տներից մեկի պարսպի տակ բարուրով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Ավստրիական մանկական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

Ըստ թեմայի

Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
«Երեկ մի փոքր ջերմել էր». ի՞նչ վիճակում է Գյումրու փողոցներից մեկում հայտնաբերված նորածինը
Մոսկվայում եղբայրը 7–րդ հարկից նետել է նորածին քրոջը. երեխան մահացել է
թեգերը:
մանկատուն, նորածին, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ