14:40 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
11610

Երգչուհի Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո բլոգեր Դավային սկսել են տարբեր շոուների հրավիրել։ Սկզբում նախկին սիրեցյալին նա փոխարինեց «Տուն-2» նախագծում, իսկ հիմա նոր շոու է վարում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Համացանցում է հայտնվել «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան։ Հաղորդավարը բլոգեր և երգիչ Դավան է (Դավիթ Մանուկյան): Նախագծի մեկնարկի մասին նա գրել է Instagram-ի իր էջում։

«Մի աղջկա իրական պատմություն, որին ես կարողացա օգնել։ «Գեղեցկուհին» շոուի առաջին սերիան արդեն համացանցում է: Արագ գնացեք YouTube` կերպարանափոխումը տեսնելու։ Յուրաքանչյուր աղջիկ արժանի է երջանկության, բայց ոչ բոլորի մոտ է դա ստացվում... Երբեմն պարզապես խորհուրդ, խթան է պետք, որը ցատկահարթակ կդառնա։ Ուրիշ էլ ո՞ւմ է պետք իմ օգնությունը։ Մեկնաբանություն գրիր և լրացրու YouTube-ի տեսանյութի տակի հարցաթերթիկը», - գրել է Դավան։

Դավիթ Մանուկյանն ասել է՝ ինչ է կատարվել իր կյանքում Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո

Շոուն մոտ 16 րոպե է տևում։ Այդ ընթացքում հերոսուհին Մոխրոտիկից վերածվում է առասպելական արքայադստեր։ Հանդիսատեսին դուր է եկել և՛ ձևաչափը, և՛ տևողությունը։

Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

«Դավիթ, 20 րոպեն կատարյալ է, չեմ սիրում, երբ ձգձգում են։ Կեցցես։ Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գեղեցիկ է։ Լավ, բարի շոու է, սպասում ենք հաջորդ սերիային։ Այնքան հաճելի է նայել երջանիկ կանանց», - գրում են YouTube-յան ալիքի բաժանորդները։

«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային

թեգերը:
տեսանյութ, շոու, Կին, Դավիթ (Դավա) Մանուկյան

Գլխավոր թեմաներ