09:26 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
18010

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 5 հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik․ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը լրագրողներին հայտնեց, որ Գորիսի համայնքապետը կալանավորվեց երկու ամսով։

Մինչ այդ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` այն կոչելով «շինծու» և «անլուրջ»։

Նշենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով ((քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Գլխավոր դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդություն էր ներկայացրել Առուշ Առուշանյանի և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու թույլտվության համար։

Ըստ թեմայի

Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սուրիկ Օհանջանյանի կալանավորման համար հիմք չկա. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը
Ինչո՞ւ է կալանավորվել Մեղրիի նախկին համայնքապետը. ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել
«Գոռի մեղադրանքը զավեշտալի է». Մասիսի քաղաքապետի եղբոր կալանավորման որոշումը բողոքարկվել է
թեգերը:
համայնքի ղեկավար, Դատարան, կալանավորել, Գորիս, Առուշ Առուշանյան

Գլխավոր թեմաներ