19:42 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Գլամուրային կանանց սառը պատերազմը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Արդեն քանի տարի է` նրանք «կսմթում» են միմյանց, և ոչ ոք զիջելու մտադրություն չունի։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի և «Մատչ TV»- ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Instagram-ի իր էջում երեք լուսանկար է հրապարակել նախկին ընկերուհու՝ Քսենյա Սոբչակի հետ: Առաջին հայացքից թվում է, թե թե նրանց տասնամյա պատերազմն ավարտվել է, բայց...

«Հետաքրքիր է, եթե ինձ վճարեին ամեն անգամ, երբ ինձ հիշում է Քսենյա Սոբչակը, աշխատելու կարիք ընդհանարապես կլինե՞ր»,– լուսանկարներին կից գրել է Կանդելակին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

Բանն այն է, որ սկանդալային հաղորդավարուհին ավելի վաղ իր սթորիզում քննադատել էր Կանդելակիի կոսմետիկան, ինչը, բնականաբար, չէր կարող չնկատել ապրանքանիշի սեփականատերը։

Instagram story Тины Канделаки
Ֆուտբոլիստ Անդրեյ Եշչենկոյի շնորհակալությունը

Կանդելակին հրապարակել է նաև հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Եշչենկոյի շնորհակալությունը, որը վերաբերում է Թինայի արտադրանքին։

«Էդ ի՞նչ ա կատարվում». Կանդելակին գնացել էր դիմակի, բայց հանդիպեց հայրենակցին

«Այ քեզ զույգ»,– արձագանքել է աստղային դիզայներ Ալեքսանդր Հարությունովը և ծիծաղող էմոջիներ կցել գրառմանը։ Իսկ ռուս հայտնի ֆուտբոլիստ, իսպանական «Էսպանյոլ» ակումբի հարձակվող Նադեժդա Կարպովան խոստովանել է. «Նրանց հարաբերությունների համար ավելի շատ եմ անհանգստանում, քան յուրայիններիս»։

Բայց սա դեռ ամենը չէ։

«Իրար արժեք։ Ձեր բնավորությունները նման են, դրա համար էլ չեք համակերպվում։ Ամեն դեպքում սա սեր է»,– գրել են օգտատերերը։

«Շատ վատ մաշկ ունի». Թինա Կանդելակին «տեղն է դրել» Սոբչակին՝ անհամ կատակի համար

Ոմանք էլ սատարել են Թինային։ «Դուք լավագույնն եք։ Ուշադրություն մի դարձրեք Սոբչակին»։

Կանդելակին ու Թինան ժամանակին ընկերուհիներ էին։ Թինան պնդում է, որ Սոբչակի հետ հակամարտությունը սկսվել է ավելի քան 10 տարի առաջ, երբ երկու հաղորդավարուհիներն արմատապես տարբեր կարծիքներ են ունեցել համատեղ բիզնես ստեղծելու հարցում։

Թինա Կանդելակին պարել է Արսեն Շախունցի երգի տակ. ոմանք կասկածել են, որ նա հղի է

թեգերը:
Քսենյա Սոբչակ, Թինա Կանդելակի

Գլխավոր թեմաներ