23:46 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածը ստացել ավելի քան 17 մլն դրամ շահույթ:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. տեղեկանում ենք դատախազությունից։

«Պարզվել է, որ Ջրաշեն համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում օրենսդրության պահանջների խախտմամբ անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ. հաղթող է ճանաչվել իր որդին: Արդյունքում 2006թ. հոկտեմբերի 2-ին 0,1 հա հողամասը 76 590 դրամով օտարվել և սեփականության իրավունքով հատկացվել է համայնքի ղեկավարի որդուն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դրանից մեկ ամիս անց վերջինս ամսական 100 000 դրամ վարձավճարով նույն հողամասը վարձակալության է հանձնել հեռահաղորդակցության օպերատոր ընկերությանը և մինչև 2021թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածo ստացել 17.260.000 դրամ շահույթ:

Նշված արարքը կատարելու համար Ջրաշեն համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Շինծու է ու անլուրջ․ Առուշանյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում համայնքին պատճառված վնասը վերականգնելու ուղությամբ:

Հավելենք, որ Ջրաշեն համայնքի ղեկավարը Վահան Ուռուսյանն է։ Նա համայնքը ղեկավարում է 1999-ից։

Ըստ թեմայի

Օհանջանյանը չի ընդունում մեղադրանքը. պաշտպանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը
«Գոռի մեղադրանքը զավեշտալի է». Մասիսի քաղաքապետի եղբոր կալանավորման որոշումը բողոքարկվել է
Ռեստորանի աշխատակցին առևանգել են, ստիպել մտնել կղանքի մեջ. 3 անձի մեղադրանք է առաջադրվել
թեգերը:
Մեղադրանք, համայնքի ղեկավար, չարաշահում

Գլխավոր թեմաներ