14:34 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
21010

Երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ և ամեն օր նրանց միջավայրում է:

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Գյումրու Ավտոկայան թաղամասում հուլիսի 3-ին հայտնաբերված նորածնի մայրը չի հայտնաբերվել, երեխան հանձնվել է խնամակալության։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրուց։

Նա հայտնում է, որ փոքրիկին տուն տանելու խնդրանով  Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին է դիմել երկու ընտանիք: Բազմամասնագիտական հանձնաժողովը հարցը քննարկել և նրանցից մեկին համաձայնություն է տվել:

Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը նշեց, որ երեխան հանձնվել է այն ընտանիքին, որի անդամն ունի երեխաների հետ աշխատելու փորձ, ամեն օր նրանց միջավայրում է:

«Երեխան ապահով ձեռքերում է, առողջ է: Խնամակալությունը ժամկետով չի տրված. նման հասկացողություն չկա: Խնամակալությունը տրվում է անժամկետ, հանձնաժողովն ընտանիքին պահում է հսկողության տակ՝ մինչև առկա քրեական գործի ավարտը: Մինչև դա չլինի, որդեգրման հարց չի կարող լինել»,–ասաց նա։

Բարակ ծածկոցով, կեղտոտ, անխնամ. Գյումրու Ավտոկայան թաղամասում թողել են նորածին տղա երեխայի

Հիշեցնենք` հուլիսի 3-ի առավոտյան` ժամը 10:00-10:30-ի սահմանում, Գյումրու տներից մեկի պարսպի տակ բարակ ծածկոցով փաթաթված նորածին էր հայտնաբերվել: Փոքրիկը տեղափոխվել էր Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց: Պարզվել էր, որ 3 կգ 100 գրամ քաշով ու 51 սմ հասակով տղան բնածին արատ չունի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 34-106 հոդվածի հատկանիշերով (մոր կողմից նորածին երեխայի սպանության փորձ):

Ըստ թեմայի

Երևանի Արցախի փողոցի տներից մեկի մոտ թողած նորածնի վիճակը կայուն է
Գյումրիում նորածնին լքելու դեպքով քրեական գործ է հարուցվել. մորը դեռ չեն գտել
«Կեղտոտ արկղի մեջ են թողել, ծանր վիճակում է»․ մանրամասներ լքված նորածնի մասին
Գյումրիում դեռ փնտրում են նորածնին լքած մորը. փոքրիկը կարող է հայտնվել մանկատանը
թեգերը:
հիվանդանոց, նորածին, Գյումրի

Գլխավոր թեմաներ