16:53 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
104 0 0

Փաստաբաններն ուզում են այցելել մեր գերիներին և քննարկել նրանց անունից ՄԻԵԴ դիմելու հնարավորության հարցը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերի շարունակական ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհրաժեշտություն է։ Տեղեկությունը տարածել է փաստաբանների պալատը` հավելելով, որ նման եզրակացության են եկել փաստաբաններն այսօր կայացած քննարկման արդյունքում։

Փաստաբանների պալատը հունիսի 24-ին հայտարարությամբ էր հանդես եկել` ասելով, որ պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել հայ ռազմագերիներին։ Խոսքը նրանց Ադրբեջանի բանտերում տեսակցելու և ՄԻԵԴ դիմելու մասին է։
Այսօր հերթական հանդիպումն է տեղի ունեցել` փաստաբանների պալատում մասնակցության պատրաստակամություն հայտնած փաստաբանների, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների շահերը ՄԻԵԴ–ում ներկայացնող իրավաբաններից Արտակ Զեյնալյանի միջև:

«Գերության մեջ գտնվող անձանց շահերը ներկայացնող թիմը միջոցներ է ձեռնարկում վստահորդներին Ադրբեջանի ազատազրկման վայրերում այցելելու նպատակով և պատրաստակամություն է հայտնել նպատակին հասնելու դեպքում դիմել կամավորագրված փաստաբաների օժանդակությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։ 

ՀՀ փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ խոսքը գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունն Ադրբեջանի ներպետական օրենսդրությանբ նախատեսված դատարաններում իրականացնելու մասին չէ:

ՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար. Բլինկեն

Հիշեցնենք, որ փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ Ադրբեջանի դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոց չեն կարող տրամադրել մեր գերիներին։ Հարցն այն է, որ տեղի դատավարությունները ձևական բնույթ են կրում` նախապես որոշված ակտերը լեգիտիմացնելու համար։ Ուստի, Բաքվում գերիներին տեսակցելու ընթացքում, պետք է քննարկվի նրանց անունից ՄԻԵԴ դիմելու հնարավորությունների հարցը։

Հիշեցնենք, որ Հայաստան վերադարձած գերիների ընդհանուր թիվը 103-ն է։ Ի դեպ, երբ Հայաստան վերադարձած գերիների թիվը 88-ն էր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

Ըստ թեմայի

Ադրբեջանում մեկնարկում են ևս 23 հայ գերիների դատավարությունները
Հայ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները կշարունակվեն. ՌԴ դեսպան
«Մինչև այս պահը հայ գերիների հարցը լիովին լուծված չէ». Փաշինյանը` Պուտինին
թեգերը:
գերի, Բաքու, փաստաբան, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

Գլխավոր թեմաներ