12:46 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
592 0 0

Աշխատանքից ազատվողները, ըստ աղբյուրի, նրանք են, որոնք Նիկոլ Փաշինյանի ճամփան էին փակել, բողոքի ակցիա արել։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատի հրամանով աշխատանքից ազատվել են 38 անձ. գրում է Aravot.am-ը։

Ազատվողների ցանկում են արտադրամասի պետեր, անվտանգության դեպարտամենտի ղեկավարն ու աշխատակիցները, էներգետիկներ, վարչական աշխատողներ՝ խորհրդականներ, օգնականներ։ Ազատվել է նաև ընկերության խորհրդի նախագահի խորհրդական Գառնիկ Ղազարյանը (հայտնի է որպես «Աժդանակ»–ի Գարիկ), որ, ըստ պարբերականի, երեկ մեկ ամսով կալանավորվել է։

«Աշխատանքից ազատվողները հիմնականում ԶՊՄԿ–ի գլխավոր նախկին տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներն են։ Կարելի է ասել, աշխատանքից ազատվողները նրանք են, որոնք մյուս աշխատակիցներին ճնշել են ընտրության հարցում, նրանք, ովքեր վարչապետի ճամփան էին փակել»,–ասել է Aravot.am-ի աղբյուրը։

Կայքը փորձել է աշխատանքից ազատվածներից պարզել, թե ինչ պատճառով են ազատվել աշխատանքից, սակայն նրանք զերծ են մնացել մեկնաբանություններից, իսկ ոմանք էլ ասել են, որ դիմելու են դատարան։

Հիշեցնենք, որ Սյունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր` մինչև հուլիսի 15-ը ընկերությունում չեն աշխատելու նրանք, ովքեր ասել են, թե աշխատանքից կազատեն Փաշինյանի հավաքներին մասնակցողներին։

Ինչը ծնեց արցախցիների վրդովմունքը. քաղաքագետը` Ստեփանակերտի բողոքի ակցիաների մասին

Իսկ Կապանում իր քարոզարշավի ժամանակ Փաշինյանը նշել էր, թե առաջիկայում տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից», զրկվելու են դրանից։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել էր` պատրաստվում է Փաշինյանի հայտարարության վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Ըստ թեմայի

ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են. տեսանյութ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներից 2-ին ձերբակալել են. Վահե Հակոբյան
Զանգեզուրի կոմբինատը կարող է մեկ-երկու օրից կանգնել․ Վահե Հակոբյան
թեգերը:
ազատում, աշխատանք, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

Գլխավոր թեմաներ