17:12 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
33101

ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ կա ևս մեկ վիրավոր, որը հիվանդանոց է տեղափոխվել կտրած–ծակած վերքով։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Ամիրյան փողոցում երեկ` հուլիսի 18–ին հնչած կրակոցների առթիվ մանրամասներ է հրապարակել ՀՀ քննչական կոմիտեն։

Նշվում է, որ անհայտ անձինք Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում ժամը 19:30-ի սահմաններում մայթեզրին վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, եղել են նաև կրակոցներ:

«Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Сотрудники правоохранительных органов работают на месте преступления (18 июля 2021). Еревaн
ՔԿ աշխատակիցներն աշխատում են դեպքի վայրում

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ պարկուճ և արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաձգաբանական, դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, հարցաքննվել եմ մի շարք վկաներ, կատարվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունների զննություններ։

Сотрудники правоохранительных органов работают на месте преступления (18 июля 2021). Еревaн
Իրավապահներն աշխատում են դեպքի վայրում

Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ կա ևս մեկ վիրավոր, որը հիվանդանոց է տեղափոխվել կտրած–ծակած վերքով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ`դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք` երեկ կրակոցներ են հնչել Ամիրյան փողոցի` դեպի Սարյան տանող հատվածում, ԱԱԾ Երևանի վարչության դիմաց. կրակել էին սև Mazda 6 մակնիշի ավտոմեքենայից:

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Ըստ թեմայի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Գորիսի գիշերային կրակոցների մասին
Ազատաշենում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ
Կրակոցներ Գոռավանի գերեզմանոցում․ սպանվածը 34 տարեկան տղամարդ է
թեգերը:
կրակոց, ԱՄՆ, Երևան, Քննչական կոմիտե, Քրեական գործ

Գլխավոր թեմաներ