09:23 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
67 0 0

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի էջում հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի նախկին, Գորիսի, Որոտանի, Քարահունջի, Քաջարանի, Սիսիանի ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ու նրանց ազատությունից զրկելու հետ կապված հարցերն ի սկզբանե գտնվել ու գտնվում են իր ուշադրության կենտրոնում:

Պաշտպանը հայտնում է, որ ահազանգեր ստանալուց հետո աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիքի մարզ, տեղի են ունեցել այցեր ազատությունից զրկված մի շարք ղեկավարների, ինչպես նաև քննարկումներ մարզի բնակիչների հետ: Քննարկումներ են տեղի ունեցել նաև իրավապահ և տեղական ինքնակառավարման նշված մարմիններից մի քանիսի հետ: Առանձին ուսումնասիրվում և վերլուծության են ենթարկվում լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները:

ՄԻՊ–ին բողոքներ են հասցեագրել նաև Սյունիքի հիշյալ համայնքների ղեկավարների փաստաբանները։ Ըստ նրանց` քրեական հետապնդումները, ձերբակալումներն ու կալանավորումները հիմքեր չունեն և պետք է անհապաղ դադարեցվեն կամ վերացվեն:

Դրանից բացի, հուլիսի 16-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում փաստաբանների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան միջոցների ձեռնարկումը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից արդեն իսկ ուղարկվել են մի շարք պաշտոնական գրություններ:

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։

Առուշ Առուշանյանը 2 ամսով կալանավորվել է, իսկ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է։ 

Ըստ թեմայի

«Էս ի՞նչ թատրոն է». Առուշանյանի դեմ ցուցմունք է տվել Քարահունջի ղեկավարը
Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել
«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն». Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալել են
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Սյունիք

Գլխավոր թեմաներ