10:52 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Ի սկզբանե Արմեն Չարչյանի պաշտպանները գրավի չափ չնշեցին` դա թողնելով դատարանի հայեցողությանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր մեկնարկել է «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանի գործով առաջին դատական նիստը։

Նիստում առաջնահերթությամբ քննվում է պրոֆեսորի խափանման միջոցի հարցը: Մասնավորապես Չարչյանի փաստաբաններ Արամ Վարդևանյանը և Էրիկ Ալեքսանյանը դատարան միջնորդություն ներկայացրին Չարչյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու համար։

«Գրավի չափը չենք նշում, թողնում ենք դատարանի հայեցողությանը»,–ասաց Վարդևանյանը։

Դատավոր Վահե Միսակյանը հորդորեց որոշակի չափ նշել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է։

«Այդ դեպքում գրավի նվազագույն շեմը կարող ենք դիտարկել 10 մլն դրամը»,–հավելեց Վարդևանյանը։

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը` հուլիսի 21–ին, ժամը 12։00–ին։  

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

Ըստ թեմայի

«Գնահատում եմ նրա վաստակը». Սարգսյանն ընդունել է Չարչյանի կալանքի հարցով մտահոգ բժիշկներին
Ինչ պայմաններում է պահվում Արմեն Չարչյանը և ինչ խնդիրներ ունի. պարզաբանում է փաստաբանը
Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. փաստաբանները դատարան են դիմել
թեգերը:
պաշտպան, գրավ, Դատարան, Արմեն Չարչյան

Գլխավոր թեմաներ