12:23 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
41 0 0

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին:

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Արարատի մարզի Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքի` «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանը նույն համայնքի երեք բնակչուհիների հետ նախնական համաձայնությամբ ավելի քան 40 ընտրողների առաջարկել և տվել են կաշառք՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:

«Վ. Հովհաննիսյանը, 2021 թվականի հունիսի սկզբին նույն շտաբի աշխատակցուհի Ն. Մանուկյանի հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն՝ հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Նորամարգ համայնքի բնակիչներին մեկ ձայնի դիմաց 15.000 ՀՀ դրամի չափով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև` 2021 թվականի հունիսի 16-ին, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանին անձամբ տվել է նախ՝ 240.000 ՀՀ դրամ, ապա՝ 300.000 ՀՀ դրամ՝ ընտրողներին վերոհիշյալ նպատակով տրամադրելու համար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ն. Մանուկյանը, իր հերթին, կաշառք տալու վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերել Նորամարգ համայնքի բնակչուհիներ Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ:

«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հունիսի 16-ից հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում` Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Վ. Հովհաննիսյանը Ն. Մանուկյանի հետ, իսկ վերջինս նաև Է. Կարապետյանի և Ի. Ավետիսյանի հետ` խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ընդհանուր 645.000 ՀՀ դրամ կաշառք են բաժանել Նորամարգ համայնքի ավելի քան 40 ընտրողների` յուրաքանչյուրին 15.000-ական ՀՀ դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ

Վ. Հովհաննիսյանին, Ն. Մանուկյանին, Է. Կարապետյանին և Ի. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Վ. Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուս մեղադրյալների նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Փաշինյանը Մեղրիի համայնքապետի ԺՊ է նշանակել ՔՊ–ականի

Ըստ թեմայի

Մալաթիա-Սեբաստիայում ընտրակաշառք են բաժանել. 2 մարդ կալանավորվել է
Եվս 1 անձ է ձերբակալվել 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով
Պատգամավորի թեկնածուն կալանավորվել է ընտրակաշառք տալու համար․ ՀՔԾ
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), ընտրակաշառք, «Պատիվ ունեմ» դաշինք, Մեղադրանք

Գլխավոր թեմաներ