09:47 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (240)
270 0 0

Welcome to my Life նոր երգում Ուեսթը իր և Քիմի ընտանեկան կյանքը համեմատում է բանտի հետ ու նշում, որ փախել է այնտեղից։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը նոր ալբոմ է ձայնագրել նվիրված նախկին կնոջը` Քիմ Քարդաշյանին։ Տեղեկությունը հայտնում է The sun–ը:

Նշվում է, որ երգիչը փակ երեկույթ է կազմակերպել, որի ընթացքում ներկաներին արգելվել է տեսանկարահանել կամ ձայնագրել երգչի կատարումները։

Աղբյուրը նշում է, որ Ուեսթը բեմի վրա լաց է եղել, երբ երգել է Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծության մասին երգը:

Նրա ալբոմը վերջին երկու տարիների մասին է, որոնք ներառում են Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծությունը, ԱՄՆ նախագահ դառնալու նրա անհաջող փորձը և այլ անհաջողություններ։

Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի

Welcome to my Life նոր երգում Ուեսթը իր և Քիմի ընտանկան կյանքը համեմատում է բանտի հետ ու նշում, որ փախել է այնտեղից։

«Սա շատ խորը, տխուր երգ է Քանյեի մասին, որտեղ նա երգում է Քիմի հետ իր ամուսնության մասին: Քանյեն շատ լավ հասկանում է, թե ինչ է անում»,–գրում է կայքը:

Հաշվի առնելով Քիմի հասցեին նախորդ մեղադրանքները՝ որպես աշխարհում վատագույն և ամբարտավան եսասեր կնոջ, արժե միայն ենթադրել, թե ինչ կլինի ալբոմում: Աստղային զույգի վերամիավորմանն արդեն չեն հավատում նույնիսկ ամենահավատարիմ երկրպագուները։

Նշենք, որ այս տարվա փետրվարին Քարդաշյանն ու Ուեսթը ամուսնալուծվել են 6 տարվա ամուսնությունից հետո։ Մի քանի շաբաթ առաջ ռեփերին նկատել էին հայտնի մոդել Իրինա Շեյքի հետ։

Ինչ վերաբերում է Քիմ Քարդաշյանին, ապա չնայած տարբեր լուրերին` նա դեռ միայնակ է: Աստղային զույգն ունի չորս երեխա՝ երկու դուստր և երկու որդի։

«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը

թեմա:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (240)

Ըստ թեմայի

«Ուզում եմ անձամբ ձեզ ասել». Քիմ Քարդաշյանն արտասվել է իր շոուի նկարահանման ժամանակ
Քիմ Քարդաշյանը սկսել է հանդիպել CNN-ի լրագրողի հետ. լուսանկար
Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին
Նման է հայի, հիշեցնում է պապիկիս. Քարդաշյանը հրապարակել է 2 տարեկան որդու լուսանկարը
թեգերը:
ամուսնալուծություն, երգ, ընտանիք, Քանյե Ուեսթ, Քիմ Քարդաշյան

Գլխավոր թեմաներ