10:00 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ՀՀ գլխավոր դատախազությունըտեղեկացրել է, թե նրանցից քանիսի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik․ 2018-ին կայացած «թավշյա հեղափոխությունից» հետո ապօրինի հարստացման մեղադրանքով քրգործերում ներգրավվել է 11 անձ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է տվյալներ՝ 2017-2020թթ. ՀՀ քրեական օրենսգրքի 3101 -րդ (ապօրինի հարստանալը), 3142-րդ (գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) և 3143-րդ (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։

Նշվում է, որ 2017-ին վերոնշյալ հոդվածներով քրեական գործեր չեն հարուցվել, 2018-ին հարուցվել է 3 քրեական գործ, իսկ 2019 և 2020-ին՝ 5-ական քրեական գործեր: 2018-2020-ին հարուցված վերոնշյալ քրեական գործերով ընդհանուր առմամբ որպես մեղադրյալ է ներգրավվել 11 անձ, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննության արդյունքում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է նշված քրեական գործերից 9-ի վարույթը, 3-ի նախաքննությունը շարունակվում է, 5 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքերով:

Քննված քրեական գործերից 1-ը մեղադրական եզրակացությամբ 2021-ի ապրիլին ուղարկվել է դատարան, որի քննությունն ընթացքի մեջ է:

Քանի տարվա ազատազրկում է սպառնում ապօրինի հարստացողին

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է նշված հանցատեսակներով քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

Մասնավորապես, հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով խնդիր է դրվել պարտադիր քննության առարկա դարձնել չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել համապատասխան գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ:

Ապօրինի հարստացողներին հարստահարելու մեխանիզմներն առայժմ հստակ չեն

Իսկ անհամապատասխանություն հայտնաբերելիս՝ բավարար հիմքերի առկայության դեպքում հարուցել քրեական գործ կամ ձեռք բերված նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ ՀՔԾ-ին քրեական վարույթ հարուցելու հանձնարարություն տալու համար:

Ըստ թեմայի

Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան. դատախազություն
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն
Զինվորների քվեարկության տեսանյութի հիման վրա նյութեր են նախապատրաստվում. դատախազություն
թեգերը:
Քրեական գործ, Ապօրինի, հեղափոխություն

Գլխավոր թեմաներ