19:57 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1049)
150 0 0

Փորձագետը նշել է, որ երբ վիրուսը բազմանում է, կրկնօրինակման ժամանակ «սխալներ» են առաջանում, որոնք պատահական են, համակարգված չեն։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հիմա չի կարելի ճշգրիտ կանխատեսումներ անել կորոնավիրուսի ավելի վտանգավոր մանրէահիմքի հայտնվելու մասին. վարակի փոփոխությունները պատահական են ու կարող են հանգեցնել այն բանին, որ այն սկսի մարդկանց հետ «ապրել»։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է մոլեկուլային կենսաբան, Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտաշխատող Սերգեյ Խարիտոնովը։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն ավելի վաղ հայտարարել էր, որ աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր մանրէահիմք ի հայտ գալ, որն ավելի վտանգավոր կլինի, քան «Դելտա» տարբերակը:

«Բանն այն է, որ մենք այստեղ ոչինչ չենք կարող ենթադրել, քանի որ վիրուսի մուտացիայի ուղղությունը, ընդհանուր առմամբ, պատահական է, այսինքն, վիրուսի հետ մշտապես տարբեր փոփոխություններ են տեղի ունենում այն մարդկանց մեջ, որոնց այն վարակել է։ Երբ վիրուսը բազմանում է, կրկնօրինակման ժամանակ «սխալներ» են առաջանում, որոնք պատահական են, համակարգված չեն»,-ասել է Խարիտոնովը։

Ընդ որում, փորձագետը նշել է, որ համաճարակի սկզբում ընդունված էր այն տեսակետը, որ վիրուսը բնակչության շրջանում տարածվելիս սկսում է հարմարվել, ավելի շատ է վարակում, բայց ավելի քիչ ախտանշաններ է առաջացնում, որ մեծացնի իր պոպուլյացիան:

 «Կորոնավիրուսի դեպքում դա չհաստատվեց։ ԱՀԿ-ի այս հայտարարությունն այնքան էլ հասկանալի չէ, քանի որ մենք չենք կարող ընդհանրապես կանխատեսումներ անել։ Կա՛մ կազմակերպությունն արդեն որոշակի տեղեկություններ ունի նոր մանրէահիմքի մասին, ու դրա հատկությունները նկարագրված են (ինչը քիչ հավանական է), կա՛մ դա պարզապես մերկապարանոց հայտարարություն է», - հստակեցրել է նա։

Խարիտոնովի խոսքով՝ վիրուսը կարող է սկսել ապրել մարդու հետ: Այդ ժամանակ ավելի հեշտ կլինի։ Սակայն առայժմ ոչինչ հստակ ասել հնարավոր չէ։

Կորոնավիրուսի «Դելտա» մանրէահիմքով վարակվելու դեպքեր են գրանցվել 96 երկրում

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1049)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի միանգամից 2 շտամով վարակված կինը մահացել է Բելգիայում
Հնդկական շտամից պաշտպանվելու համար հինգ անգամ ավելի շատ հակամարմիններ են պետք. վարակաբան
Հայաստանում արդեն կորոնավիրուսի բրիտանական շտամ կա. նախարարություն
թեգերը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), Մանրէահիմք, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ