07:02 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Կորոնավիրուսի համավարակը դեռ չի հաղթահարվել, սակայն հետզհետե ամբողջ աշխարհում բացվում են օդային ուղիները։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հուլիսի 22-ից սեպտեմբերի 25-ը իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթեր Լիոնից դեպի Երևան։ Այս մասին Facebook–ի էջում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 22-ից սկսած` շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթեր Լիոնից դեպի Երևան», – նշված է հաղորդագրությունում։

Ասված է նաև, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել Travel aviaDrom ֆեյսբուքյան էջի միջոցով։ Էջից տեղեկանում ենք, որ Լիոն–Երևան ուղղությամբ մեկ տոմսն արժե 245 եվրո, Լիոն–Երևան–Լիոն տոմսերը արժեն 490 եվրո, նույն տոմսերը ուղեբեռով արժեն 540 եվրո։

Չվերթերն իրականացվում են ամեն հինգշաբթի մինչև սեպտեմբերի 25-ը։

Տոմսերի համար կարելի է զանգահարել Ֆրանսիայից` 33187650340, Հայաստանից` +374 60 517707 հեռախոսահամարներով։

Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան չարտերային չվերթը

Ըստ թեմայի

Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան ուղիղ չվերթեր կիրականացվեն
Երևանից Վիեննա և հակառակ ուղղությամբ հնարավոր է թռչել. չվերթները վերականգնվել են
Armenia-ն ավելացրել է դեպի Մոսկվա չվերթերի քանակը. օդանավերը նաև «Շերեմետևո» կթռչեն
Մոսկվա-Անթալիա չվերթի ուղևորը բացել է ինքնաթիռի վթարային ելքը. տեսանյութ
թեգերը:
Լիոն, չվերթ, Երևան, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ