20:13 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Միջին աշխատավարձը հունիսին կազմել է 216 000 դրամ, ինչը նույնպես գերազանցում է նախորդ 3 տարիների ցուցանիշը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Հայաստանի աշխատաշուկայում հունիս ամսին նոր ռեկորդ է գրանցվել։ Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, գրանցված աշխատատեղերի թիվը հունիսին կազմել է շուրջ 643 000։

«Այս ցուցանիշը երբևէ նախադեպը չունեցող ցուցանիշ է, և համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 000–ով ավել է 2020թ–ից, շուրջ 38 000–ով ավել է 2019թ–ից և 80 000–ով ավել է 2018թ–ից»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ գրանցված աշխատատեղերի եկամուտը վերջին ամսվա տվյալներով կազմել է շուրջ 139 մլրդ դրամ։ Իսկ եկամտային հարկի ընդհանուր ցուցանիշը Հայաստանում առաջին անգամ հասել է 30 մլրդ դրամի այն դեպքում, երբ եկամտահարկի չափը նախորդ տարիների համեմատ իջեցվել է։

Միջին աշխատավարձը հունիսին կազմել է 216 000 դրամ, ինչը ևս գերազանցում է նախորդ 3 տարիների ցուցանիշը։

ՀՀ–ում աշխատատեղերի ռեսուրսը մոտ 1 մլն է, բայց կա զգալի թաքնված զբաղվածություն. տնտեսագետ

Ըստ թեմայի

Բնակարանաշինություն, նոր աշխատատեղեր. Սփյուռքը պատրաստ է օգնել արցախցիներին
Ընտրությունների նոուհաուն. կարճաժամկետ աշխատատեղեր կբացվեն՝ քվեների դիմաց. «Հրապարակ»
Կստեղծվի շուրջ 400 նոր աշխատատեղ. Վահան Քերոբյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան
թեգերը:
աշխատավարձ, Հայաստան, աշխատատեղ, Էդվարդ Հովհաննիսյան (ՊԵԿ նախագահ)

Գլխավոր թեմաներ