15:17 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
173 0 0

Ադրբեջանում հերթական դատական նիստն է հայ զինվորականների դեմ։ Ամբաստանյալի աթոռին 14 մարդ է։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանում այսօր 13 հայ ռազմագերիների և Ռուսաստանի մեկ քաղաքացու՝ Էդուարդ Դուբակովի գործով հերթական դատական նիստն է։

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Դատվող տղաներն են` Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևան Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։

Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովին մեղադրում են, թե իբր նա մասնակցել է Արցախում ՀՀ ԶՈւ զորավարժություններին: Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրանքներ են առաջադրել ահաբեկչության, հանցանքին մասնակից դառնալու, Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու հոդվածներով:

Դուբակովը, հանդես գալով վերջին խոսքով, հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և հավատում է դատարանի արդար որոշմանը։

Ավելի վաղ դատախազը պահանջել էր Դուբակովին դատապարտել 11 տարվա ազատազրկման և արտաքսել պատիժը կրելուց անմիջապես հետո: Փաստաբանն իր հերթին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի կռվել Ադրբեջանի ԶՈւ դեմ և խնդրել է դատարանին գնահատել դա որպես մեղմացուցիչ հանգամանք։

Արմեն Սարգսյանն ընդունել է Շառլ Միշելին. խոսել են գերիների, պատերազմի ու Արցախի մասին

Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց մինչ օրս Հայաստան է վերադարձել 103 հայ գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Բաքվում շարունակում են մնալ 100-ից ավելի մեր հայրենակիցներ։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար. Բլինկեն
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին
Միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանում գտնվող գերիներին այցելելու համար. փաստաբանների պալատ
թեգերը:
դատ, Բաքու, գերի, հայ

Գլխավոր թեմաներ