09:39 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
207 0 0

Այժմ բանակցություններ են ընթանում ԱՄՆ համապատասխան գերատեսչության հետ` պատվաստանյութերի որոշակի խմբաքանակ Հայաստանին անվարձահատույց տրամադրելու համար։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik․ Աշխարհահռչակ բիոտեխնոլոգ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը մտադիր է Հայաստանին Moderna պատվաստանյութեր նվիրել։ Այս մասին Աֆեյանը հայտարարել է Երևանում` Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ նրան շնորհվել է բուհի պատվավոր դոկտորի կոչում։

«Վերջին մի քանի օրերի ընթացքում աշխատում ենք, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանին և տարածաշրջանին կարողանա նվերի տեսքով տրամադրել կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը», – ասել է Moderna ընկերության համահիմնադիրը։

Աֆեյանի խոսքով` հնարավոր է, որ Հայաստանին տրվի ամերիկյան ևս մեկ պատվաստանյութ` Pfizer։ Սակայն կոնկրետ ժամկետներ նշել չկարողացավ։

«Դա երկու կառավարությունները պետք է որոշեն, համագործակցեն իրար հետ։ Որևէ այլ տարբերակ չկա Pfizer կամ Moderna գնելու։ Պատվաստանյութ գնելը զենք գնելու պես մի բան է, ոչ ոք չի կարող այն գնել ու նվիրել ուրիշին։ Կառավարությունը պետք է որոշի` իրավունք ունես պատվաստանյութը տրամադրելու, թե ոչ», – ասել է Աֆեյանը։

Լրագրողների հարցին ի պատասխան Moderna-ի համահիմնադիրը նշել է նաև, որ քննարկել է պատվաստանյութերի հարցը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն չի ցանկանում հանրայնացնել մանրամասները։

Պետք է պատվաստվել մինչև համավարակի նոր ալիքի ուժգնացումը. կորոնավիրուսի թվերն աճում են

«Ես Հայաստանին խորհուրդ եմ տվել դեռ 2020-ի մայիս ամսին պատվիրել Moderna պատվաստանյութը։ Բայց Հայաստանը ընտրեց Covax–ը։ Ես չեմ կարող ասել` բոլոր երկրներին դրեք մի կողմ, Հայաստանին առաջինը տրամադրեք», – ասել է Աֆեյանը։

Նշենք, որ ըստ ոչ պատշոնական տեղեկությունների` Moderna–ի մեկ դեղաչափն արժե 24 դոլար։

Ըստ թեմայի

Գիշերային հերթ ու հրմշտոց. ինչի՞ են պատրաստ իրանցիները Երևանում պատվաստվելու համար
Ի՞նչ է պետք անել պատվաստվելու համար. նախարարության ուղեցույցը
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների շարժական կետեր կգործեն նաև Սյունիքի մարզում
թեգերը:
Նուբար Աֆեյան, Moderna պատվաստանյութ, Հայաստան

Գլխավոր թեմաներ