00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է կատարվում Արմաշում և Սուրենավանում. բնակիչները կրակոցներ են լսում, ղեկավարները` ոչ

© Photo : Hayk Manukyan / Human Rights Defender of ArmeniaАзербайджанский приграничный пост на границе близ села Ерасх
Азербайджанский приграничный пост на границе близ села Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Բաժանորդագրվել
Արարատի մարզի Արմաշ համայնքի բնակչի խոսքով`թեև իրենք կրակոցներ լսում են, բայց ապրում են իրենց բնականոն կյանքով։

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Սոցցանցերում և մամուլում լուրեր են տարածվում, որ հակառակորդը կրակում է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ։ Sputnik Արմենիան կապ հաստատեց Արմաշ համայնքի ղեկավար Հակոբ Զեյնալյանի հետ, որը հերքեց տեղեկությունը, հայտնելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։

«Ոչ մի կրակոց էլ չկա. իրավիճակը հանգիստ է։ Ախր Արմաշը դիրքերի հետ կապ չունի, դիրքերը Երասխում են։ Մենք հո էստեղ մեռած չե՞նք, որ մեր ուղղությամբ կրակեն»,–ասաց նա։

Ի տարբերություն համայնքապետի` Արմաշի բնակիչները կրակոցների ձայն լսել են։ Նրանցից մեկը`Տիգրան Մաթևոսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այսօր ժամը 11.30–ից մինչև 12.30–ը կրակոցների ձայներ են լսել։

Армянский и азербайджанский посты у Сотка - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
Անկանոն կրակոցներ Սոթքի հանքի մոտակայքում. աշխատակիցները տարհանվել են

«Այդ ժամանակահատվածում կրակոցները ինտենսիվ էին, բայց հիմա հանգիստ է։ Պետք է նշեմ, որ այստեղ ներքևի լճերում որսորդներև ևս կան, բայց երբ համազարկ է լինում, գիտենք, որ դիրքերի ուղղությունից է»,–ասաց բնակիչը։

Նրա խոսքով` գյուղում մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով ու խուճապ չկա։

Նշենք, որ Արարատի մարզպետարանը նույնպես հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ: Արարատի մարզպետարանն այս մասին հաղորդագրություն է տարածել:

Ադրբեջանական կրակոցներից վիրավորված զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

«Մամուլում տարածվող տեղեկությունը, թե հակառակորդը կրակել է Արարատի մարզի Արմաշ և Սուրենավան համայնքների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և խուճապ տարածող (սահմանային իրավիճակին առնչվող) տեղեկություններ հրապարակելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր` ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։

Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 24.07.2021
ՊՆ–ն հաստատեց` ադրբեջանական ԱԹՍ-ն փորձել է մուտք գործել ՀՀ օդային տարածք, ՀՕՊ–ը կասեցրել է

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

Հուլիսի 23-ին ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ հրազենային վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 3 զինծառայող։

Լրահոս
0