00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանը եկել էր, Արմեն Գևորգյանը` ոչ. դատական նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanРоберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн
Роберт Кочарян в зале Шенгавитского суда (2 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Բաժանորդագրվել
Գործով դատախազն ամբաստանյալ Արմեն Գևորգյանի չներկայանալը համարում է ոչ հարգելի։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցների ներկայության, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։ Քոչարյանը ներկայացել էր նիստին, Գևորգյանը` ոչ։
300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը. հրապարակվեց Քոչարյանի գործով որոշումը
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։
Գործով դատախազ Գևորգ Բաղդասարյանը ամբաստանյալ Արմեն Գևորգյանի չներկայանալը համարեց անհարգելի։
«Կարծում եմ` նրա բացակայությունը հարգելի չէր։ Աշխատանքային պատրականությունները չեն կարող նիստերին չներկայանալու պատճառ դառնալ։ Մենք շարունակում ենք նույն մոտիվացիայով ներկայանալ դատական նիստերին», – ասաց Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում։
Լրագրողների դիտարկմանը, թե դատավոր Աննա Դանիբեկյանը հերթական անգամ դատախազին խոսք չի տվել, Բաղդասարյանն ասաց, որ դեռևս դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հարցը չի քննարկվում։ Նա նաև նշեց, որ Դանիբեկյանը ասել է, որ դիմելու է ԱԺ` այս դատական գործի հետ կապված։
Роберт Кочарян на судебном заседании по делу 1-го марта (11 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Քոչարյանի գործով հերթական նիստը հետաձգվեց. դատարանին պարզ չէ` նա մանդատը վերցնո՞ւմ է
«Մենք նորից ենք կրկնում, որ քրեական հետապնդում հարուցելը անվերադարձ գործողություն է։ Արմեն Գևորգյանը որպես մեղադրյալ է ներգրավված, չի կարող հետապնդումը հանվել, հետո նորից սկսել»,–ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այս գործը երկարատև ընդմիջում էր ունեցել` կապված արձակուրդների, ամբաստանյալների և փաստաբանների բացակայության հետ, ընտրությունների, Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակի հարցը հայտնի չէ. դատական նիստն ընդմիջվեց
ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։
Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
Լրահոս
0