https://arm.sputniknews.ru/20210803/shurnuxum-vorotanum-bazmabnakaran-shenqeri-himnanorogman-ashxatanqneren-yntanum-28540101.html
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում
Sputnik Արմենիա
Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը. 11 ընտանիք նոր բնակարան կունենա։ 03.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-03T20:13+0400
2021-08-03T20:13+0400
2021-08-03T20:15+0400
հասարակություն
հայաստան
շուռնուխ
որոտան
սյունիք
տուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539934_0:79:1000:642_1920x0_80_0_0_910389421c79d41ae03213a236faf668.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը և լուսանկարներ հրապարակել։Յոլյանը նշել է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։«Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա»,–նշել է Գորիսի փոխհամայնքապետը։Հիշեցնենք` պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել են տնից։Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղելԿառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ էր հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։Տներից զրկված քաղաքացիներին հատկացվում էր նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։
https://arm.sputniknews.ru/20210720/adrbejancinery-injenerakan-aktiv-ashxatanqner-en-irakanacnum-shurnuxum-hakob-arshakyan-28361333.html
շուռնուխ
որոտան
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/03/28539934_83:0:939:642_1920x0_80_0_0_db6dc5dd1e73e96b50560f2d87dc58da.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հասարակություն , հայաստան, շուռնուխ, որոտան, սյունիք, տուն
հասարակություն , հայաստան, շուռնուխ, որոտան, սյունիք, տուն
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում
20:13 03.08.2021 (Թարմացված է: 20:15 03.08.2021) Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը. 11 ընտանիք նոր բնակարան կունենա։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Տեղեկությունը
Facebook-ի իր էջում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը և լուսանկարներ հրապարակել։
Յոլյանը նշել է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։
«Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա»,–նշել է Գորիսի փոխհամայնքապետը։
Հիշեցնենք` պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել են տնից։
Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ էր հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։
Տներից զրկված քաղաքացիներին հատկացվում էր նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։