00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․ բժիշկ Չարչյանի 1–ին հարցազրույցը որպես պատգամավոր

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Չարչյան
Արմեն Չարչյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Բաժանորդագրվել
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, այժմ «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանը անկեղծորեն պատմում է, թե ինչն է դրդել իրեն վերցնել մանդատը և արդյո՞ք պատրաստվում է  հեռանալ բժշկությունից։
Իր ձերբակալության, բժշկական գործունեության, առողջապահության համակարգում կարևոր բարեփոխումների և օրինաստեղծ աշխատանքի մասին խորհրդարանի 8-րդ գումարման պատգամավոր, Հայաստանի վաստակավոր բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Չարչյանը պատմել Է գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո Sputnik Արմենիային տված իր առաջին հարցազրույցում: Զրուցել է Լաուրա Սարգսյանը։

Քաղաքականության մասին

-Պարոն Չարչյան, Դուք առաջն բժիշկն եք, որը ձերբակալվել է ոչ թե բժշկական, այլ քաղաքական գործունեության համար։ Ձերբակալված ժամանակ ինչի՞ մասին եք ամենից շատ խորհել։ Ի՞նչն էր Ձեզ օգնում ամուր մնալ։
-Այո, ես առաջին ձերբակալված բժիշկն եմ։ Ինչ վերաբերում նրան` գործը քաղաքական էր, թե ոչ, ես գնահատական կտամ դատական գործընթացի ավարտից հետո։ Հուսով եմ՝ դատարանը գործը կփակի հանցակազմի բացակայության հիմքով։ Իմ քայլերում որևէ հանցագործություն չեմ տեսնում։ Իսկ այս ամբողջ ընթացքում ինձ օգնում էր դիմանալ հավատը։ Ես ինքս խորապես հավատացյալ մարդ եմ, և եթե Տիրոջը հաճելի է եղել, որ այդ ժամանակահատվածում ես գտնվեմ այդ վայրում, ես ընդունում եմ դա և պատիժ չեմ համարում։ Ինձ համար դա փորձություն է։
«Դատախազի վարքագիծն անհասկանալի էր». Չարչյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվել է
Ուղիղ մեկ ամիս անազատության մեջ եմ եղել։ Այդ ընթացքում շատ բաների մասին էի մտածում, սկսեցի գնահատել ազատությունը․ ինձ այլևս ոչ ոք չէր անհանգստացնում, չէին զանգում գիշերվա 03։00-ին և վիրահատարան կանչում։ Նաև շատ էի կարդում, մտածում էի, վերլուծում, մաքրեցի ուղեղս անպետք մտքերից։ Բավականին հետաքրքիր գրքեր էի կարդում՝ Օմար Խայամ, Դաո դե Ցզի, Ուինսթոն Չերչիլի «Հատընտիր ճառերը», Աստվածաշունչ, Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», Հովհաննես Թումանյան և այլն։
- Ձեր ձերբակալությունը անակնկալի բերեց ոչ միայն Ձեր հարազատներին, մտերիմներին, գործընկերներին, այլև, իհարկե, պացիենտներին։ Այդ պահի դրությամբ քանի՞ բարդ վիրահատություն էր նախատեսվում, որոնք հենց Դուք պետք է անցկացնեիք։
- Մինչև հիմա փորձում եմ սահմանափակել շփումը պացիենտների, աշխատակիցների հետ, որպեսզի դատախազությունը դրանում գործընթացի վրա ազդելու փորձ չտեսնի։ Ձերբակալման պահին մոտ տասը բարդ վիրահատություն էր պլանավորված։ Սովորաբար ամսական մոտ 30 բարդագույն վիրահատություն էի անցկացնում և կանոնակարգում էի մոտ 250-300 վիրահատության ընթացքը Երևանի տարբեր կլինիկաներում, որտեղ աշխատում են իմ աշակերտները։ Չհաշված մոտ 500 խորհրդատվություններն ու կոնսերվատիվ բուժումները։ Իմ խորհրդատվությունը շատ թանկ արժե, դրա գինը ժպիտն է, քանի որ չկա ավելի թանկ բան, քան մարդկանց ժպիտ պարգևելը։
-Դուք որոշեցիք վերցնել մանդատը և հայտարարեցիք, որ «պլանավորում  եք բուժել հասարակությանը»։ Ի՞նչը վճռորոշ դարձավ Ձեր սովորական առօրյան քաղաքականությամբ փոխելու որոշումը կայացնելու հարցում։ Չէ՞ որ Ձեր մասնագիտության հարցում Հայաստանում հավասարը չունեք, մինչդեռ խորհրդարանում Դուք շարքային պատգամավոր եք։ Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը խորհրդարանի ներկայիս կազմում։
- Ես երբեք քաղաքական գործիչ չեմ եղել։ Դա իմը չէ։ Ես իմ ողջ էությամբ բժիշկ եմ և բժիշկ էլ կմնամ։ Քաղաքականությանն և պատգամավորական մանդատին հասնելու համար ես ներքև եմ իջել։ Սա իմ քաղաքացիական դիրքորոշումն է։ Երբ երիտասարդ բժիշկ էի, օրական մեկ վիրահատություն էի անում, հետևաբար օրը մեկ կյանք էի փրկում։
Երբ բաժանմունքի վարիչի պաշտոնում էի, մենք մինչև 10 վիրահատություն էինք անում, այսինքն՝ օրական այդքան կյանք էինք փրկում։ Հետո ես դարձա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, հիվանդանոցը օրական 35-40 վիրահատություն էր անում, մենք 35-40 կյանք էինք փրկում։ Բայց, ցավոք, դա բավարար չէր, և ես որոշեցի օգտագործել իմ բոլոր գիտելիքները, փորձը, հնարավորությունները, այն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ բավական հետաքրքիր կյանքի ընթացքում, որպեսզի հասարակության վրա այլ տեսանկյունից ազդեցություն ունենամ։
Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է. Արա Աբրահամյան
Այո, ես սովորական պատգամավոր եմ և ավելիին չեմ հավակնում։ Բայց փաստը մնում է փաստ, որ սովորական պատգամավոր լինելով՝ ես կարող եմ ազդել ճակատագրական որոշումների վրա հատկապես առողջապահության ոլորտում։ Եվ կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ինչ-որ կերպ ուղղեմ այն սխալները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում թույլ են տվել գործող իշխանությունները։

Բժշկության մասին

-Որո՞նք են գլխավոր սխալները։ Ձեր կարծիքով ի՞նչ է պետք է փոխել Հայաստանի առողջապահական համակարգում, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի և նոր մանրէահիմքերի հետ կապված մարտահրավերները։
- Պետք է փոխել մոտեցումները, առողջապահության հայեցակարգը։ Առողջապահության կազմակերպիչը չպետք է բուժող բժշկին թելադրի` ինչ անել։ Նրանց թվում է, որ եթե նախարարական աթոռին են նստած կամ պաշտոններ ունեն, ապա իրենց որոշումն ամենաճիշտն է։
Սպիտակ խալաթներով ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2021
Վերացրե՛ք Չարչյանի կալանքը. սպիտակ խալաթներով ակցիա` դատախազության դիմաց. տեսանյութ
Նրանց խնդիրը բժիշկների աշխատանքի համար նորմալ պայմաններ ապահովելն է։ Բայց թղթի վրա մի բան է, իրական կյանքում՝ բոլորովին այլ բան․ թող գան, 2-3 գիշեր անցկացնեն վիրահատարանում և տեսնեն, թե ինչպես է ամեն ինչ կազմակերպված, ինչպես է այդ պահին արյուն ճարվում ուժեղ արյունահոսություն ունեցող պացիենտի համար։
Գլխավոր սխալները ոչ պրոֆեսիոնալիզմն ու մարտնչող հիմարությունն են։ Տիկին նախարարի (Անահիտ Ավանեսյան,–խմբ.) հանդեպ իմ հարգանքով հանդերձ, նա շատ սիրալիր մարդ է, վստահ եմ, որ շատ լավ մայր է, կին, խիստ գրագետ իրավաբան, բայց դա բավարար չէ։ Առողջապահության նախարար լինելու համար անհրաժեշտ է իմանալ «փարիզյան բակի բոլոր գաղտնիքները», իմանալ բուժական գործի բոլոր նրբությունները, գլուխ հանել հանրային առողջապահությունից։
-Ինչի՞ց եք սկսելու նոր խորհրդարանում։ Ծրագրո՞ւմ եք օրենքի նախագծով հանդես գալ։
-Ես առայժմ դիտում եմ, քանի որ ինձ համար դա անծանոթ ոլորտ է։ Մինչև օրս մենք մի տեսակ ռաֆինացված խորհրդարան ենք ունեցել, ինչ-որ մոխրագույն բան՝ փափուկ պաստելային գույներով։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի կոտրել դա և մի քիչ թարմություն մտցնել օրենսդիր մարմնի գործունեության մեջ։
-Արդեն ասացիք, որ կշարունակեք վիրահատել։ Ազատ ժամանակ։ Պատգամավորական մանդատը, այնուամենայնիվ, ստիպում է որոշակի ռեժիմով աշխատել։ Ինչպե՞ս եք համատեղելու։
-Ես ուժերիս սահմաններում առավելագույնը կանեմ և՛ այնտեղ, և՛ այստեղ։ Ուղղակի պետք է կանոնակարգել աշխատանքը, իսկ հասցնել ամեն ինչ էլ կարելի է։ Ինձ, որպես պատգամավորի, արգելված է բժշկական և բուժական գործունեությամբ զբաղվել։ Բայց օրենքը չի արգելում դրանով զբաղվել բացառապես գիտական նպատակով։ Իմ բոլոր վիրահատությունները կանցկացվեն ավելի շատ գիտական նպատակներով, այս կամ այն խնդիրը հետազոտելու համար։ Ես կկարողանամ սովորեցնել և կլինիկական օրդինատորներին ցույց տալ, թե ինչպես է պետք վիրահատել, ինչ է պետք անել։ Իմ խորհրդատվություններն անվճար կմնան, ինչպես և եղել են։
Սակայն նրանք, ովքեր հնարել են այդ արգելքներն ու օրենքները, ինչպես կնայեն այն բանին, եթե գիշերը ինձ զանգեն հիվանդանոցից և խնդրեն շտապ գա՞լ։ Իսկ եթե վիրահատական սեղանին նրանց ազգականը լինի, այդ դեպքում նրանք թույլ կտա՞ն վիրահատել, թե՞ ոչ։ Ոչ ոք և ոչինչ չի կարող բժշկին արգելել վիրահատել և կյանքեր փրկել, զբաղվել սիրելի գործով։
-Ազատվելուց հետո եղե՞լ եք «Իզմիրլյան» ԲԿ-ում։ Ինչպիսի՞ն էր գործընկերների հետ հանդիպումը չարաբաստիկ ժողովից հետո։
-Առաջին հանդիպում չի եղել, քանի որ այս ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ եղել բժշկական կենտրոնում․ վիրահատում էի վթարի ենթարկված պացիենտի` ազգականների խնդրանքով։ Գնացել եմ, վիրահատական արտահագուստը հագել, իմ գործն արել ու դուրս եկել։ Հիմա ուզում եմ վայելել ազատությունս, այն ինձ դուր է եկել։ Եթե առաջ օրական մոտ 140 զանգ էի ստանում և կատարում, ապա հիմա դրանց թիվը կրճատվել-հասել է 10-ի։
- Մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրներ ունեն։ Ունե՞ք այդպիսի պացիենտներ, և ինչպե՞ս կգնահատեք վիրավորների վերականգնողական ծրագրերը՝ հաշվի առնելով Ձեր փորձը Սպիտակի երկրաշարժից հետո: Երկար տարիներ վնասվածքաբանության ոլորտում աշխատելով, ի՞նչ բացթողումներ և ձեռքբերումներ կնշեք այս ոլորտում:
-«Իզմիրլյան» բժշկական կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմի օրերին և դրանից հետո զինվորներին օգնելու գործում: Մենք շարժական խմբեր էինք ձևավորել, որոնց կազմում կային վիրաբույժներ, վնասվածքաբան-օրթոպեդ, անեսթեզիոլոգներ, կլինիկական օրդինատոր, վիրահատական քույր և այլն։ Խմբերը միմյանց փոխարինելով աշխատում էին Վարդենիսում, Գորիսում, Ստեփանակերտում։ Նույնիսկ մեր բժիշկներից մեկն էր վիրավորվել։ Այդ ժամանակ ես առողջապահության նախարարի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գծով գլխավոր խորհրդականն էի, կանոնակարգում էի նաև կադրային հարցերը։
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.07.2021
Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը. պաշտպան
Այսպիսի հասկացություն կա՝ հուզական սպառման համախտանիշ։ Որպեսզի դա տեղի չունենա, պահանջում էի, որ բժիշկները հերթափոխով աշխատեն։ Նոր խումբ էի ուղարկում, որ այնտեղ գտնվողները վերադառնան, հանգստանան, հակառակ դեպքում նրանք կարող էին հոգեբանորեն սպառվել։
Պատերազմի առաջին իսկ օրը կապվեցի Ռուսաստանի և ԱՄՆ-ի մեր ընկերների հետ։ Բառացիորեն երկու օր անց Ռուսաստանից, իսկ մի քանի օր անց՝ ԱՄՆ-ից, ձեռքի ուղեբեռով բերվեցին Իլիզարովի ապարատն ու Հոֆմանի արտաքին ֆիքսացիայի սարքերը: Դա հսկայական օգնություն էր, այդ մասին ՀՀ առողջապահության նախարարությունը նույնիսկ չգիտեր։ Բացի այդ, ժամանեցին մեր գործընկերները Ռուսաստանից և ԱՄՆ-ից։ Բացերի մի մասը նրանք էին փակում, մյուս մասը՝ մենք` տեղական ուժերով։
Իմ հաշվարկներով՝ այս պահին վերականգնման կարիք ունի վիրավորների ընդհանուր թվի 10 տոկոսը, այսինքն՝ մոտ հազար զինվոր։ Չգիտեմ` ՀՀ առողջապահության նախարարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում է, թե ոչ։
Չարածիս համար երբեք ներողություն չեմ խնդրի. Արմեն Չարչյանի կինն ընթերցեց ամուսնու ուղերձը
Վերականգնողական գործընթացի ձգձգումը բարդացնում է ցանկալի արդյունքի հասնելու հարցը, ազդում է պացիենտի կյանքի որակի վրա։ Եթե վաղ շրջանում պատշաճ վերականգնում չանցկացվի, հետո կարող են բարդություններ առաջանալ:
-Դուք հաճախ եք պացիենտներին ընդունել գործընկերների և ծանոթների խնդրանքով, չեք մերժել օգնություն ցուցաբերել նրանց։ Վերջին իրադարձություններն ինչ-որ բան փոխե՞լ են մարդկանց հանդեպ Ձեր վերաբերմունքի հարցում։ Ո՞րն է Ձեր կյանքի նշանաբանը։
-Իմ գահը վիրահատարանն է, անկախ նրանից, թե ով է իմ առջև կանգնած։ Ես բժիշկ եմ, որ բուժում է Աստծո արարածին՝ մարդուն։ Ես համոզվել եմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է այն կառավարությանը, որն ունի։
Армен Чарчян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
Հավատքի մարդ եմ, չեմ ուզում Աստծո մոտ գլխիկոր կանգնել. Չարչյանը՝ պատգամավոր դառնալու մասին
Վերջին իրադարձությունների լույսի ներքո իմ ժողովրդի վերագնահատում տեղի ունեցավ։ Կարծում եմ, որ վերջին ժամանակներում ժողովուրդը հիվանդացել է, այդ պատճառով էլ ես գնացի խորհրդարան, որպեսզի բուժեմ այդ հիվանդությունը։ Միաժամանակ պացիենտների հանդեպ վերաբերմունքը չի փոխվել։ Ինչպես սիրում էի բուժել, այդպես էլ շարունակելու եմ։ Ես շնորհակալ եմ իմ գործընկերներին, որոնք անդադրում պայքարել են հանուն արդարության հաղթանակի, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր հրաժարվել են միանալ իմ ազատության համար կազմակերպված ստորագրահավաքին։
Իմ նշանաբանն է՝ եթե ոչ ես, ապա ո՞վ։ Ո՞վ կպայքարի այս երկրի համար, տխմարությունը, հիմարությունը դուրս մղելու համար, ինտելեկտուալ, քաղաքակիրթ հասարակության համար։ Ես ոչ մի բանի համար չեմ զղջում, ափսոսում եմ միայն չհասցրածի համար։
-Բժշկության մեջ գլխավորը ճիշտ ախտորոշելն է։ Եթե բժշկի լեզվով խոսենք, ի՞նչ է պատահել Հայաստանին։ Արդյո՞ք Դուք երկրում տիրող ներքաղաքական ճգնաժամի լուծման սեփական բանաձևն ունեք։
-Միայն մեկ լուծում կա՝ իշխանությունը պետք է հեռանա։ Պետք է հեռանան բոլոր նրանք, ովքեր պատերազմ վարելու անհեռատես ձևով, կադրային, տնտեսական անհեռատես քաղաքականությամբ, հանրության սոցիալական իմացության անհեռատեսությամբ մեզ հանգեցրել են նրան, ինչ ունենք։ Երեք տարի առաջ նման բան չկար։ Մենք ճահճից դուրս եկանք և կրակն ընկանք։
Հետո, երբ ամեն բան հանդարտվի, ես կվերադառնամ վիրահատարան, որպեսզի հանգիստ խղճով աշխատեմ` առանց իմ ժողովրդի առջև պատասխանատվության։ Հիմա այդ պատասխանատվությունը գերիշխող է։
© SputnikПервое интервью профессора Армена Чарчяна после освобождения из-под ареста
Первое интервью профессора Армена Чарчяна после освобождения из-под ареста - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Первое интервью профессора Армена Чарчяна после освобождения из-под ареста
Լրահոս
0