00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԿՄ Արարատի տարածքային ղեկավարի տանը մի ամբողջ զինանոց է հայտնաբերվել. նա ձերբակալված է

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցНаручники на двери клети для скамьи подсудимых в зале суда
Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Բաժանորդագրվել
ԵԿՄ ղեկավարի 22-ամյա որդին Արցախյան պատերազմից բերված ինքնաձիգով կրակոցներ է արձակել Փոքր Վեդիում դեպի օդ։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 21-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել: Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ բաժին է ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և դրա մեկ հատ դատարկ պահունակ:
Премьер-министр Никол Пашинян поднимается в кабину новейшего СУ 30СМ (27 декабря 2019). - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Որտե՞ղ է վերջին 2 տարում ՀՀ մատակարարած ռուսական զենքը. Գասպարյանը` «անտեր» շուկայի մասին
Պարզվել է, որ երիտասարդն Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցել է որպես կամավոր։ Պատերազմի ընթացքում նա «ճանապարհին գտել է մեկ հատ ինքնաձիգ, ինքնաձիգի համար նախատեսված պահունակ և մի քանի փամփուշտ, որոնք իր հետ բերել է ՀՀ և պահել Արարատի մարզի Լուսառատ գյուղի՝ իրեն պատկանող բետոնե հենասյուների արտադրամասում»: Հենց այդ ինքնաձիգից էլ նա Փոքր Վեդի գյուղի Պ.Սևակ փողոցի հարակից դաշտում մի քանի կրակոց է արձակել դեպի օդ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
Պարզվել է՝ երիտասարդի հայրը «Երկրապահ կամավորական միություն» ՀԿ Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահն է։ Տանը կատարված խուզարկության ընթացքում 61-ամյա տղամարդը ներկայացրել է տան պահեստարանում գտնվող մի ամբողջ զինանոց։
Ոստիկանները հայտնաբերել են 1283 կգ կանեփ, ապօրինի զինամթերք, հայտնաբերվել է 9 հետախուզվող
Մասնավորապես, 2 հատ զրահաբաճկոն, ինքնաձիգի 18 պահեստատուփ՝ լիցքավորված 430 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներով, 3 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 111 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, 4 հատ չբացված՝ գործարանային վիճակում գտնվող մետաղյա արկղ, որոնց մեջ՝ ընդհանուր 2800 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ բացված վիճակում գտնվող մետաղյա արկղ, որի մեջ՝ 340 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, պլաստմասե տարա, որի մեջ՝ 365 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ «ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, մեկ «ՌԳՊ-5» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի մեկ հատ պայթուցիչ, մեկ հատ սվին դանակ, մեկ հատ «Տոզ» տեսակի 5,6մմ տրամաչափի հրացան, մեկ հատ «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի հրացան, մեկ հատ երկփողանի ողորկափող հրացան՝ փողերը կտրված վիճակում:
Назик Амирян и адвокат Арсен Мкртчян выходят из зала суда во время перерыва судебного заседания (4 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.03.2021
Մանվել Գրիգորյանի կինը կոնտր-ԵԿՄ է ստեղծում. «Հրապարակ»
«Բացի այդ, խուզարկությամբ նույն պահեստարանի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ երկփողանի հրացան, մետաղյա պահարանի միջից՝ նռնակի մեկ հատ պայթուցիչ, տան նկուղից՝ փամփուշտների համար նախատեսված չբացված մեկ հատ արկղ, որի մեջ՝ 1400 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրավապահները պարզել են, որ 61-ամյա տղամարդը հայտնաբերված զենք, զինամթերքը հավաքել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ Արցախի տարբեր շրջաններից:
61-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու, կրելու կամ պահելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:
Քննչական կոմիտեն կրկին դիմում է քաղաքացիներին՝ հորդորելով ապօրինի կերպով ձեռք բերված զենք, զինամթերքն ինքնակամ հանձնել համապատասխան մարմիններին:
Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել
Լրահոս
0