00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքապետարանը կապ չունի, նախկիններն են մեղավոր». «Ֆիզգորոդոկի» թեման շարունակվում է

© Photo : Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaАкция протеста в Физгородке
Акция протеста в Физгородке - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Բաժանորդագրվել
Հուլիսին Երևանի «Ֆիզգորոդոկ» հատվածում քաղաքապետարանը 12-հարկանի շենք կառուցելու թույլտվություն է տվել։ Բնակիչները մի քանի օր է` պայքարում են դրա դեմ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik․ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ում անդրադարձել է Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») կառուցվելիք 12-հարկանի շենքի հետ կապված աղմուկին։
Акция протеста в физгородке (23 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Ես վստահ եմ` շենք չի լինելու». «Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
Կարապետյանը մի շարք փաստեր է բերել` հիմնավորելու, որ կառուցապատման թույլտվությունը կատարվել է նախկին իշխանությունների գործողությունների արդյունքում։ Նա նշել է, որ աղմկահարույց հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, այդ տարածքում տրվել է 12-հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին:
Հեղափոխոթյուն–իշխանափոխությունից հետո` 2019-ին, քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից նորից անցնել բոլոր փորձաքննությունները, կազմակերպել է հանրային լսում, պահանջել է, որ նախագիծը ներկայացվի քաղշին խորհուրդ` ճարտարապետների գնահատմանը, որտեղ այն գրեթե միաձայն քվեարկությամբ ընդունվել է: Այնուհետև, 2021-ի մայիսին ԿԳՄՍ նախարարությունը հանել է «Ֆիզգորոդոկի» տարածքի նշված հատվածը հուշարձանների ցանկից։
Ըստ այդմ, 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն:
«Քաղաքապետարանը պարտավոր Է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքը ընդգրկված չէ հուշարձանների ցանկում»,– ընդգծում է Կարապետյանը։
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել...». «Ֆիզգորոդոկում» իրավիճակը լարված է
Նա նշում է, որ բնակիչները դիմել են դատարան՝ վիճարկելու կառուցապատումը, դատարանը վարույթ է ընդունել գործը, բայց չի կասեցրել շինարարութունը:
«Միակ մարմինը, որը կարող է կասեցնել շինարարությունը, դատարանն է, քաղաքապետարանը տվյալ պայմաններում այդպիսի լիազորություն չունի», – գրում է խոսնակը։
Մեկնաբանություններում, սակայն, համաձայն չեն Կարապետյանի բերած փաստերի հետ։ Ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, որը «Ֆիզգորոդոկի» բնակիչներից է և բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից, նշել է, որ կառուցապատողը խուսափել է ՇՄԱԳ-ից` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումից, քաղաքապետարանն էլ աչք է փակել դրա վրա։
Ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանը (ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ էր, 44-օրյա պատերազմին մասնակցելուց հետո հրաժարվեց մանդատից) նշել է, որ առաջին անգամ քաղշինխորհուրդը մերժել է կառուցապատման նախագիծը։
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանության բաժնում կհանդիպեն «Ֆիզգորոդոկից» բերման ենթարկվածներին
«Երկրորդ անգամ կառուցապատողը ներկայացրեց, որ համաձայնվել են փոփոխությունների, ունեն կոմպրոմիսային տարբերակ, անցկացրել են հանրային լսումներ և բնակիչների հետ եկել են ընդհանուր հայտարարի։ Անձամբ ինձ համար դա էր որոշիչ, որ կողմ քվեարկեցի, հաշվի առնելով փակուղային իրավիճակը՝ չնայած գտնում էի և գտնում եմ, որ ավանը պետք է հատուկ կագավիճակ ունենա։ Հետո պարզվեց, որ ոչ մի կոնսենսուս չկա ու լսումները եղել են ձևական։ Բայց դա իմ սխալն է, որի համար զղջում եմ, պետք էր ավելի սկզբունքային լինել։ Դե արածը հետ չես բերի»,– գրել է Կարապետյանը։
Եվս մեկ օգտատեր` Լուսինե Գրիգորյանը, գրում է, որ եթե իշխանությունները ոչ մի լիազորություն չունեն այս հարցում, ուրեմն թող պատրաստ լինեն, որ որոշումների հետ անհաշտ բնակիչները պետք է դուրս գան փողոց և ակցիաներ կազմակերպեն։
Հիշեցնենք` օգոստոսի 20–ին Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում («Ֆիզգորոդոկ») քաշքշուկ էր  եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսը բերման էին ենթարկվել։ Լարված իրավիճակը շարունակվել էր օգոստոսի 21-ին, ոստիկանները հարվածել էին նաև 16 տարեկան տղային։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել էր բերման ենթարկվածներին այցելելու։
«Ֆիզգորոդոկում» պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են նաև բնակիչների և նրանց փաստաբանի հետ:
Բնակիչների փաստաբանի տեղեկացմամբ՝ այգու տարածքը ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք, և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունը չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:
Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութ
Այնուհետև, տարածքը կրկին օտարվել է մեկ այլ անձի, որը  2021 թվականի հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:
Փաստաբանի խոսքով՝ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է այդ ցանկից:
Լրահոս
0