00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակներ քիչ են դնում. նախարարը դժգոհ է

© Sputnik / Aram NersesyanПерегруженный автобус на остановке в Ереване
Перегруженный автобус на остановке в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարարի խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հանրային տրանսպորտում, փակ տարածքներում դիմակների կրման շատ նվազ ցուցանիշ կա, ինչը դժվարացնում է համաճարակի դեմ պայքարը։ Տեղեկությունը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս պահին ունենք մի իրավիճակ, որ պաշտպանիչ դիմակների համատարած կրման պարագայում կարող ենք դրական ազդել կորոնավիրուսի տարածման տեմպերի վրա։ Իրավիճակը դեռ կառավարելի է, թվերը ահագնացող չեն, բայց հիվանդացության աճի տեմպը պահպանվում է»,-ասաց նախարարը։
Очередь за вакцинацией у мобильной точки по прививке от коронавируса на Северном Проспекте (6 июля 2021 год). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Կորոնավիրուսի թվերը մտահոգիչ են. որոշ պոլիկլինիկաներում պատվաստման հերթեր են գոյացել
Նրա խոսքով՝ երբ կորոնավիրուսի տարածումը դառնա անկառավարելի, ավելի բարդ միջոցներ են պետք դրա վրա ազդելու, կորը նվազեցնելու համար։
Ավանեսյանը կրկին հիշեցրեց, որ պատվաստումները ևս մեկ գործիք են կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։
«Մենք պատվաստանյութերի բավարար պաշար ունենք։ Ինչ վերաբերում է Սպուտնիկ V-ին, նշեմ, որ արտադրական պրոցեսների որոշակի հապաղում կա, ինչը նաև մատակարարման ժամկետներն է մի փոքր հապաղեցնում, բայց հույս ունենք, որ մյուս շաբաթ կստանանք երկրորդ դեղաչափը»,-ասաց նա։
Ավանեսյանը հիշեցրեց, որ ցուցումը պատվաստանյութերի առաջին և երկրորդ դեղաչափերի միջև պետք է լինի առնվազն 21 կամ 28 օր և դրանից հետո կատարված դեղաչափերը պատվաստանյութի արդյունավետության նվազման որևէ խնդիր չեն առաջացնում։
Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ
Հավելեց, որ «ԱստրաԶենեկա» և չինական պատվաստանյութերն առկա են և կբավարարեն առաջիկայում սպասվող պատվաստվողների հոսքը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների` աշխատակիցների պարտադիր 14-օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխանների ներկայացման  պահանջը։ Բացառություն են կազմելու հղիները, պատվաստվածները և բժշկական ցուցում ունեցողները։
Հավելենք`Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 522–ով և դարձել 240261:
Լրահոս
0