00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմեն Չարչյանի կալանքը խոշտանգում է». Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին

© Sputnik / Aram NersesyanАрмен Чарчян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн
Армен Чарчян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2021
Բաժանորդագրվել
Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ` Նաիրա Զոհրաբյանն Արմեն Չարչյանի կալանքի հարցով դիմել է նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքը հստակ խոշտանգում է, ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ., նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Վստահ եմ` արդարությունը կհաղթի». Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն» - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2021
«Արդարությունը կհաղթի». Արմեն Չարչյանը ծափահարությունների ներքո մտավ «Վարդաշեն». տեսանյութ
Օգոստոսի 23-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Չարչյանին:
«Չարչյանը շարունակում է մնալ կալանքի տակ, և դատական հաջորդ նիստը, ըստ նախնական տեղեկության, նշանակված է հոկտեմբերի 4-ին։ Այսինքն, ևս մեկ ամիս բժիշկը մնալու է կալանքի տակ։ Որպես «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, կրկին դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին, այդ թվում՝ Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներին, ներկայացնելով փաստեր, որոնք վկայում են, որ Չարչյանի հանդեպ իրականացվում է հստակ քաղաքական հետապնդում»,–գրում է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` հիմքերը, որով դատախազն առաջարկում էր կալանքի սանկցիա՝ այլևս գոյություն չունեն։ Հարցն այն է, որ Չարչյանն արդեն չի հանդիսանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն և հիմքը, որ ազատության մեջ լինելով նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա՝ այլևս գոյություն չունի, քանզի բոլոր ցուցմունքները արդեն տրված են։ Բացի դա, Զոհրաբյանը հիշեցնում է` դատարանը նշել էր, որ այդ ցուցմունքները իր համար հիմք չեն հանդիսանալու։
Օրենքի հերթական չարաշահում. «Պատիվ ունեմ»-ը` Չարչյանի կալանավորման որոշման մասին
Ուստի, ըստ Զոհրաբյանի, Արմեն Չարչյանի կալանքի սանկցիան ամբողջապես ապօրինի է, հաշվի առնելով նաև վերջինիս ԱԺ պատգամավոր լինել։
Նաիրա Զոհրաբյանն ակնկալում է, որ տեղի ունեցածին իր հստակ գնահատականը կտա նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում հայտնվել էր ձայնագրություն, որտեղ լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվել է։
Չարչյանի կալանքի որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը. դատախազություն
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ է տվել քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ.  Չարչյանը կալանավորվել էր։ Նա ազատ էր արձակվել հուլիսի 21-ին՝ 15 մլն դրամ գրավի դիմաց։
Զուգահեռաբար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բաժնետերերը դադարեցրել են նրա գործունեությունը տնօրենի պաշտոնում:
Լրահոս
0