00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դասախոսները պատվաստվում են, ուսանողները` չեն շտապում. ի՞նչ իրավիճակ է բուհերում

© Sputnik / Aram Nersesyan Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Բաժանորդագրվել
Բուհերից շատերում արդեն իսկ հնարավորություն կա հենց ուսումնական հաստատության ներսում դասախոսական կազմին պատվաստելու։ հուսանք` կորոնավիրուսն այս անգամ կրթական գործընթացն էկրանից այն կողմ չի դարձնի։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Նոր ուսումնական տարում բուհերը մեծամասամբ դասերն անցկացնելու են առկա ձևաչափով, ինչի համար դասախոսական կազմն ու աշխատակիցներն այս օրերին պատվաստվում են։ Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու ուսուցիչների, դասախոսների համար 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, եթե նրանք պատվաստված չեն։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` բուհերն ինչպես են պատրաստվում նոր ուսումնական տարվան։
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ մայր բուհում դասերն անցկացվելու են առկա ձևաչափով, սակայն դասախոսների և ուսանողների համաձայնությամբ կարող են նաև անցում կատարել հեռավարի։
Первоклассник Ваге Овсепян у кармраванской основной школы - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Կարմրավան գյուղի միակ 1-ին դասարանցին. Շիրակի 4 գյուղում այս տարի նոր դպրոցականներ չկան
«Մեր բուհի գիտխորհրդի դահլիճում ԵՊՀ աշխատակիցներին ու դասախոսներին, որոնք ուզում են պատվաստվել, պատվաստում ենք։ Յուրաքանչյուրն ինքն է ընտրում պատվաստանյութը, սակայն քանի որ բուհն առանձին սառնարաններ չունի, դասախոսները նախապես են հերթագրվում, և մասնագետներն իրենց հետ բերում են անհրաժեշտ քանակի պատվաստանյութերը»,–ասաց Էմին-Տերյանը։
Նա նշեց, որ թվային տվյալներ չկան, թե քանի դասախոս է պատվաստվել, սակայն ցանկություն հայտնողները քիչ չեն։
Հայ-ռուսական համալսարանի մամուլի խոսնակ Հենրիխ Մարգարյանն էլ հայտնեց, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ` առաջին կիսամյակի ուսումնական գործընթացն անցկացվելու է խառը (հիբրիդային) ձևաչափով։ Նրա խոսքով` հոսքային դասախոսությունները, որոնց մասնակիցների քանակը կգերազանցի 40-ը, կանցկացվեն օնլայն։
«Բակալավրիատի 1-ին, 2-րդ և մագիստրատուրայի 1-ին կուրսի դասերը կլինեն առավելապես առկա ձևաչափով, այսինքն` 70 տոկոսն առկա կլինի, իսկ բակալավրիատի 3-4-րդ և մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասընթացները՝ առավելապես օնլայն ձևաչափով (70 տոկոսը)։ Ասպիրանտուրայում սովորողները նույնպես օնլայն ձևաչափով կանցկացնեն դասերը»,-ասաց Մարգարյանը։
Նա հայտնեց նաև, որ օնլայն դասերին ուսանողը համարվելու է ներկա միայն միացված վեբ-տեսախցիկով, իսկ առկա ձևաչափով դասընթացը լինելու է փոքր խմբերով։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Մարգարյանն տեղեկացրեց, որ դասախոսները հնարավորություն ունեն հենց բուհում պատվաստվել. յուրաքանչյուր ամբիոնից դասախոսական կազմի 70 տոկոսը պետք է պատվաստված լինի։ ՀՌՀ–ում, Մարգարյանի խոսքով, դասախոսներն ակտիվ պատվաստվում են։
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ իր հերթին հայտնեց, որ բուհում բոլոր դասերն առկա են լինելու` հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։ ԵՊԲՀ–ում հակահամաճարակային կանոնների պահպանմանը խստորեն են հետևելու։
«Պարտադիր է»․ կաթողիկոսը խոսել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման մասին
«Պատվաստումների մասին դեռևս ամիսներ առաջ իրազեկել ենք, և եթե լինում են ցանկացողներ, կամավորության սկզբունքով իրականացնում ենք։ Ամեն դեպքում, մեր բուհում պատվաստման ցուցանիշները վատ չեն»,–ասաց Դանիելյանը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը տեղեկացրեց` բակալավրիատում դասերն առկա եղանակով են լինելու, իսկ մագիստրատուրայում թողել են ուսանողների և դասախոսների ընտրությանը։ ՀՊՏՀ-ում, սակայն, ուսուցումը կանցկացվի եռահերթ, որպեսզի ուսանողների մեծ հոսքերի կուտակումից խուսափեն։
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2021
Դասերը կանցկացվեն ամենօրյա առկա ռեժիմով՝ անկախ աշակերտների թվից․ ԿԳՄՍՆ
«Անցագրային ռեժիմ կունենանք, որտեղ անպայման կջերմաչափենք շենք մտնողներին և ջերմաչափման մատյան կվարենք։ Բացի այդ, դիմակն էլ պարտադիր պայման է լինելու»,–ասաց նա։
Գրիգորյանը նշեց նաև, որ արդեն իսկ մեծ թվով պատվաստվող դասախոսներ ունեն։ Բացի այդ, բուհը պատրաստվում է դիմել առողջապահության նախարարություն, որպեսզի հնարավորություն ունենան հենց իրենց մոտ պատվաստումներ իրականացնել։ 
Sputnik Արմենիան փորձել է ճշտել ուսանողների տրամադրվածությունը և իմանալ` արդյոք ուզում են պատվաստվել։
Լիլիթ Ասատրյանը, որը ԵՊՀ ուսանող է, հայտնեց, որ պատվաստվել չի պատրաստվում, քանի որ ուսանողներից չեն պահանջելու 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։ «Ինչի՞ս է պետք պատվաստվելը, եթե երկրից դուրս գնալու դեպքում անգամ դա չի անցնում, և ստիպված ես վճարել ու թեստ հանձնել։ Ավելի լավ է դիմակ դնել, քան պատվաստվել այս դեպքում»,–ասում է նա։
Իսկ Արման Սարգսյանն էլ, որը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող է, նշում է, որ արդեն իսկ պատվաստվել է, և դա ամենևին էլ կապ չունի ուսումնական տարվա հետ։ «Տատիկս կորոնավիրուսի հետևանքով մահացավ. օրեր անց ես պատվաստվեցի, որպեսզի հանկարծ իմ պատճառով որևէ տարեց չվարակվի։ Լավ կլիներ, որ ուսանողների համար էլ պատվաստումը պարտադիր լիներ»,-ասում է նա։
Հայաստանում 46 դպրոց է կառուցվում ու վերակառուցվում, մեծ մասը` մարզերում
Ագրարային համալսարանի ուսանող Կարեն Մարգարյանն էլ նշեց` պատվաստվել չի պատրաստվում, քանի որ իմաստ չի տեսնում։ Կարենը մենակ է ապրում Երևանում, ընտանիքը  Շիրակում է։ «Իմաստը ո՞րն է պատվաստվեմ, եթե նախ դա պարտադիր չէ, հետո ես մենակ եմ և նոր եմ վարակվել կորոնավիրուսով։ Կարծում եմ` ճիշտ կլինի, որ պատվաստումը կամավոր լինի, այլ ոչ թե «կամավոր պարտադիր» ինչպես հիմա մեզ մոտ է` իբր կամավոր է, բայց էնքան սահմանափակում կա, որ կամավոր չի մնում տակը»,–ասում է Կարենը։
Հիշեցնենք, որ այս տարի 8000-ից ավելի դիմորդներ ընդունվել են բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Լրահոս
0