00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մակարդակը միջին եվրոպականից բարձր է. կարդիովիրաբուժության հայկական դպրոցը՝ ըստ Ալեքյանի

Բաժանորդագրվել
Հայտնի բժիշկը վստահ է, որ հայ կարդիովիրաբույժներն այժմ էլ պատրաստ են հաջողությամբ սրտի փոխպատվաստման վիրահատություններ իրականացնել, սակայն դրա համար անհրաժեշտ է մի շարք հարցեր լուծել:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում հաջողությամբ կորոնար զարկերակների ստենտավորման վիրահատություններ են իրականացնում։ Ավելին, մեկ շնչի հաշվով իրականացված վիրահատությունների քանակով երկիրն առաջ է միջին եվրոպական ցուցանիշներից։
Кардиолог Флора Мурадян - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2021
ՌԱԴԻՈ
Սիրտ-անոթային հիվանդություններով դիմելիության ցուցանիշն աճել է. ի՞նչ կապ ունի երկրաշարժը
Տեղեկությունը Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։
«Երեք միլիոնանոց Հայաստանում անցկացվում է ստենտավորման շուրջ 6 հազար վիրահատություն, միաժամանակ եվրոպական չափանիշներով 1 միլիոն բնակչին բաժին է ընկնում 2-ից 2,5 հազար նման վիրահատություն», - ասաց Ալեքյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում մի շարք բժշկական կենտրոններում ու մասնավոր կլինիկաներում ձևավորվել են սրտաբանական ու սրտավիրաբուժական լավ դպրոցներ։ Բացի այդ, երկիրը հսկայական առաջընթաց է ունեցել էնդովասկուլյար վիրաբուժության ոլորտում. դա վիրահատություն է առանց սկալպելի, անզգայացման, որը մեծ վերականգնում չի պահանջում։
Մյուս խնդիրը, որը պետք է լուծել աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, սուր իշեմիկ ինսուլտի բուժումն է։ Վիճակագրության համաձայն՝ հիվանդների 25%-ը նման ինսուլտի դեպքում մահանում է, աշխատանքի է վերադառնում միայն 10%-ը, մյուսները հաշմանդամ են դառնում։
Ջերմաստիճանը ռեկորդներ է խփում. հայտնի կարդիովիրաբույժն ասել է` ինչպես հաղթահարել շոգը
2015 թվականին էնդովասկուլյար վիրաբուժության շնորհիվ աշխարհում բեկում է տեղի ունեցել։ Վիրահատությունը թույլ է տալիս կատետերների օգնությամբ հատուկ սարքեր մտցնել գլխուղեղի մեջ և այնտեղից դուրս հանել թրոմբը, որը խցանել է անոթը։
«Կոմայի մեջ գտնվող հիվանդը թրոմբի էնդովասկուլյար մեթոդով հեռացումից հետո բացում է աչքերն արդեն վիրահատարանում։ Դրանից հետո ավելի քան 50%-ը վերադառնում է աշխատանքի»,- ասաց նա։
Այս վիրահատությունը թույլ է տվել հինգ անգամ նվազեցնել մահացությունների թիվը։ Ալեքյանը նշեց, որ Հայաստանում գործնականում լուծված է սուր ինֆարկտի խնդիրը, և այժմ պետք է լուծել սուր իշեմիկ ինսուլտի խնդիրը։ Սակայն այս ամենի համար անհրաժեշտ է առողջապահության նախարարության, իշխանության աջակցությունը և ֆինանսավորումը։
Նա ընդգծեց, որ Հայաստանն այդ ցուցանիշներին չէր հասնի առանց աշխարհահռչակ կարդիովիրաբույժ Հրայր Հովակիմյանի։ Նրա դպրոցի շնորհիվ է, որ երկրի լավագույն սրտավիրաբույժների մի քանի սերունդ է դաստիարակվել։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ օգոստոսի 27-ին, Հովակիմյանը պարգևատրվեց «Հայրենիքի շքանշանով»՝ բժշկության զարգացման և բազմաթիվ կյանքերի փրկության գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Кардиохирург, академик РАН Баграт Алекян - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2021
Ռուսաստանի հայ բժիշկներն ուզում են օգնել Հայաստանին․ Ալեքյանը պատմել է առաջարկների մասին
Ինչ վերաբերում է սրտի փոխպատվաստմանը, նա նշեց, որ դա մեծ խնդիր է, որը չի լուծվելու մինչև խորհրդարանի, օրենքի մակարդակով թույլտվություն ստանալը:
«Դոնորության, ռեցիպիենտների հարցը պարզ հարց չէ։ Այդ գործողությունների ներդրման համար անհրաժեշտ է որոշակի փուլեր անցնել, իրավաբանական իրավունք ստանալ»,- ասաց Ալեքյանը։
Նա նշեց, որ վիրաբուժության առումով, հնարավոր է, դա պարզ վիրահատություններից մեկն է, բարդությունը վերականգնողական շրջանն է։
Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում «Աստղիկ» բժշկական կենտրոնի սիրտանոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին ասել էր, որ իր առջև նպատակ է դրել հասնել փոխպատվաստման վիրահատության թույլտվության:
«Երկուսը մեկում» փաթեթներ. ինչպես զարգացնել բժշկական տուրիզմը, որ բոլորի համար լավ լինի
Վիրաբույժը նշել էր, որ ինքն ու իր թիմը վաղուց պատրաստ են նման տեսակի վիրահատությունների, ու այդ հարցը բազմիցս բարձրացրել են երկրի իշխանության առջև: Սակայն ոչ մի կառավարություն մինչ օրս չի արձագանքել նրանց առաջարկին։
Այդ իսկ պատճառով Հայաստանը, թեև մնում է սրտավիրաբուժության մասով տարածաշրջանի առաջատար երկիրը, այն հետ է մնում Իրանից, որտեղ արդեն մի քանի տարի է  օրգանների փոխպատվաստում են իրականացնում։
Լրահոս
0