00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanГегам Манукян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Гегам Манукян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Բաժանորդագրվել
Ազգային ժողովում օգոստոսի 24–ին և 25–ին տեղի ունեցած իրադարձությունների մասով քրեական գործ հարուցելու դիմումը մերժվել է։
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանին օգոստոսի 25–ին ծեծի ենթարկելու դրվագով քրեական գործ է հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)։
«Օգոստոսի 25-ին ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,- նշեց Օհանջանյանը։
Ինչ վերաբերում է օգոստոսի 24-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերին, դրանց վերաբերյալ դեռ նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք` օգոստոսի 24-ին «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս փորձեց ներկայացնել նաև, իր խոսքով, «դահլիճում տիրող իրավիճակը»։ Մկրտչյանն ասաց` նա իր հետ դահլիճ է բերել «ախռաննիկների», որոնք երբևէ ԱԺ չեն մտել։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ պատռվեց Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը․ տեսանյութ
Դրանից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պահանջեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը լքի նիստերի դահլիճը։ Իսկ երբ վերջինը հրաժարվեց անել դա, անվտանգության աշխատակիցներին հրահանգեց պատգամավորին դուրս ուղեկցել։
Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր պատգամավորները մոտեցան Աննա Մկրտչյանին` փորձելով թույլ չտալ անվտանգության աշխատակիցներին դուրս հանել նրան։
Դահլիճում սկսված իրարանցումից հետո Ալեն Սիմոնյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց։
Ընդմիջման ժամանակ պատգամավորների ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք սկսվեց, որի ժամանակ պատռվեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի վերնաշապիկը։ Լրագրողների հետ զրույցում Մինասյանը հայտնեց, որ հարվածել են իր ճակատին և ոտքերին։
Օգոստոսի 25–ին ԱԺ–ում մի քանի անգամ քաշքշուկ եղավ։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա (ավելի հայտնի որպես «Շիշ բռնող») ընդդիմության ներկայացուցիչները շշեր շպրտեցին, քանի որ Սարգսյանը, ակնարկելով «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ասաց, որ «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Айк Саркисян на заседании Парламента (4 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հայկ Սարգսյանը բացատրեց, թե ինչից սկսվեց բախումը. Մանուկյանը խոստացավ անուն հայտնել
Դրանից հետո Օհանյանը Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեց։ Սարգսյանը վերցրեց այդ շիշն ու հետ շպրտեց։ Ուղիղ եթերն ընդհատվեց։
Հետո, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, երբ նա կառավարության ծրագրի մասին էր խոսում, իշխանության ներկայացուցիչներից մեկը տեղից ասաց. «Այդ ծրագիրը քեզ ենք կերցնելու, արա՛»։ Դրան Հակոբյանն արձագանքեց` ասելով. «Արան դո՛ւ ես, այ տղա»։ Դարձյալ լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց, և նիստն ընդմիջվեց ԱԺ նախագահի կարգադրությամբ։
Քաշքշուկների արդյունքում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին Ազգային ժողովից շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։ Նա վնասվածք ուներ աչքի շրջանում։
Հրաչյա Հակոբյանին անվտանգության աշխատակիցները դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից. տեսանյութ
Լրահոս
0