https://arm.sputniknews.ru/20210908/eph-ashxarhi-lavaguyn-hamalsaran-28933296.html
ԵՊՀ–ն դեռ աշխարհի լավագույն 1650 համալսարանների շարքում է, սակայն զիջել է իր դիրքերը
ԵՊՀ–ն դեռ աշխարհի լավագույն 1650 համալսարանների շարքում է, սակայն զիջել է իր դիրքերը
Sputnik Արմենիա
Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայություններ: 08.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-08T17:21+0400
2021-09-08T17:21+0400
2021-09-08T17:26+0400
հասարակություն
հայաստան
երևանի պետական համալսարան (եպհ)
համալսարան
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180053_0:0:1600:901_1920x0_80_0_0_f0f84ea380dbb975731ea55682ad1809.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի միջև կիսում է 551-600 հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք մայր բուհի պաշտոնական կայքից։«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան 2000 բուհերից:Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները:Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ` 45 տոկոս` կրթություն, 25 տոկոս` հետազոտություն և 30 տոկոս` համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:ԳԱԱ–ն և ԵՊՀ–ն կոչ են անում նախագահին չստորագրել կրթության մասին «հակասահմանադրական» օրենքըՆշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):Ի դեպ, նույն վարկանիշային 2020-ի ցանկում ԵՊՀ–ն 451-500 հորիզոնականում էր, այսինքն` այս տարի զիջել է իր դիրքը։Ի դեպ, վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում վերջին տարիներին Հարվարդի համալսարանն է։
https://arm.sputniknews.ru/20210425/ephn-ays-pahin-shat-aveli-vat-vichakum-e-qan-minchev-hexapoxutyun-serob-xachatryan-27312674.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2318/00/23180053_39:0:1419:1035_1920x0_80_0_0_6e3ade37ac7e19462f8679881fdea8f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), համալսարան
հասարակություն , հայաստան, երևանի պետական համալսարան (եպհ), համալսարան
ԵՊՀ–ն դեռ աշխարհի լավագույն 1650 համալսարանների շարքում է, սակայն զիջել է իր դիրքերը
17:21 08.09.2021 (Թարմացված է: 17:26 08.09.2021) Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայություններ:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. «The three university missions ranking 2021»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային ցուցակը, ըստ որի ԵՊՀ-ն աշխարհի առաջատար 1650 բուհերի միջև կիսում է 551-600 հորիզոնականը: Այս մասին տեղեկանում ենք
մայր բուհի պաշտոնական կայքից։
«The three university missions ranking 2021»-ը բուհերի վարկանիշային ցուցակը կազմելու համար դիտարկել է 97 երկրների և տարածաշրջանների 1650 համալսարաններ, որոնք ընտրվել են 119 երկրների և տարածաշրջանների ավելի քան 2000 բուհերից:
Բուհերին գնահատել են համաձայն համալսարանների 3 առաքելությունների՝ կրթության որակ, գիտական աշխատանքի որակ, ինչպես նաև հանրությանը մատուցած այլ ծառայությունները:
Առաքելությունները գնահատվում են տոկոսային հետևյալ հարաբերությամբ` 45 տոկոս` կրթություն, 25 տոկոս` հետազոտություն և 30 տոկոս` համալսարանի ազդեցությունը հասարակության վրա:
Նշենք, որ «The three university missions ranking 2021» վարկանիշային ցուցակում տեղ են գտել նաև Հայ-ռուսական համալսարանը (1001-1100 հորիզոնական) և Երևանի պետական բժշկական համալսարանը (1301-1400 հորիզոնական):
Ի դեպ, նույն վարկանիշային 2020-ի ցանկում ԵՊՀ–ն 451-500 հորիզոնականում էր, այսինքն` այս տարի զիջել է իր դիրքը։
Ի դեպ, վարկանշային աղյուսակում առաջին հորիզոնականում
վերջին տարիներին Հարվարդի համալսարանն է։