06:10 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

«Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 31 միլիոն ֆունտ ստեռլինգ` 40 միլիոն եվրո

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք չխնայել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար, հայտնում է armsport-ը` հղում անելով Mirror Sport-ին:

Մանչեսթերյան ակումբն ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը. այժմ «Յունայթեդը» պատրաստ է հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար 28 միլիոն ֆունտ ստեռլինգ (36.5 միլիոն եվրո) վճարել:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբն ավելի վաղ պատրաստ էր հայ ֆուտբոլիստի համար վճարել 19 ֆունտ:

Հարկ է ընդգծել նաև, որ «Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 31 միլիոն ֆունտ ստեռլինգ (40 միլիոն եվրո):

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 52 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ:

Գլխավոր թեմաներ