00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիու-ջիցու հայկական ձևով կամ ինչպես պաշտպանվել

© SputnikДжиу-Джитсу
Джиу-Джитсу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրազիլական ջիու-ջիցու մարտարվեստը հասել է նաև Հայաստան: Sputnik Արմենիայի թղթակիցներն այցելել են ջիու-ջիցուի երևանյան ակումբներից մեկը՝ հասկանալու համար, թե ինչպես է զարգանում այդ մարզաձևը Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Բրազիլական ջիու-ջիցուի հայ երկրպագուները զարգացնում են Հայաստանում արևելյան մարտարվեստի այդ տեսակը, որպեսզի պատշաճ մակարդակով ներկայացնեն հայրենիքը տարբեր միջազգային մրցումներում:

Վերջերս ԱՄԷ-ի ջիու-ջիցուի ֆեդերացիան և ջիու-ջիցուի միջազգային ֆեդերացիան հասել են նրան, որ այդ մարտարվեստը ներառվել է 2018թ-ի Ասիական խաղերի ծրագրում:

Այժմ այդ մարզաձևով զբաղվող մարզիկների մի մասը ցանկանում է, որ այն ներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում:

«Ես 2009թ.-ից զբաղվում եմ բրազիլական ջիու-ջիցուով: Մենք առաջիններից մեկն ենք սկսել այդ մարզաձևով զբաղվել Հայաստանում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ 2014թ-ին պրոֆեսիոնալ ջիուջիցուստ Արին Աճեմյանն ԱՄՆ-ից ժամանեց Հայաստան, օգնեց մեզ ձեռք բերել կապույտ գոտիներ, ինչը սկիզբ դրեց մեր երկրում ջիու-ջիցուի զարգացմանը»,- Sputnik Արմենիային ասաց ջիու-ջիցու ակումբի գլխավոր մարզիչ Արտակ Մուղնեցյանը:

© Sputnik / Asatur YesayantsДжиу-Джитсу
Джиу-Джитсу - Sputnik Արմենիա
Джиу-Джитсу

Մարզիկը նշեց, որ նա և իր գործընկերները հղկել են իրենց վարպետությունը Հայաստանի սահմաններից դուրս:
Ջիու-ջիցուն Հայաստանում

Հայ մարզիկներից առաջինը հաջողության հասավ Կարո Միրիբյանը՝ 2015թ-ին բրոնզե մեդալ նվաճելով Աբու Դաբիում:

Դեռահասների շարքում մրցումների ժամանակ 11-ամյա Միրիբյանն անցկացրել է երեք մենամարտ, որի ընթացքում հաղթել է ԱՄԷ-ի և Բրազիլիայի ներկայացուցիչներին, բայց զիջել՝ եմենցի մարզիկին:

 

Այժմ Երևանում գործում է ջիու-ջիցուի երեք ակումբ: Հայ վարպետները փորձում են հրավիրել պրոֆեսիոնալների, որոնք կօգնեն անցկացնել վարպետության դասեր:

Մուղնեցյանի խոսքով՝ հսկայական ցանկություն կա ոչ միայն դաս անցկացնել, այլ նաև պաշտոնական ակումբներ բացել Հայաստանում:

«Աշխատանքները շարունակվում են: Մենք հիմա ունենք մեծահասակ ջիուջիցուիստների խումբ, որոնք հիմնականում ուսանողներ են: Չնայած նրան, որ ջիու-ջիցուում կիրառում են կոտրումներ, հարվածներ, խեղդող հնարքներ, այն անվտանգ մարզաձև է»,- պատմեց Մուղնեցյանը և հավելեց, որ նորեկին «չեն ծեծում»:
Հաղթանակի ձգտումը

© Sputnik / Asatur YesayantsДжиу-Джитсу
Джиу-Джитсу - Sputnik Արմենիա
Джиу-Джитсу

Ջիուջիցուիստ Անդրանիկ Հարությունյանն իր հերթին նշեց, որ աշխարհում կան ջիու-ջիցուի հայազգի վառ ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս այլ երկրների դրոշների ներքո:

«Օրինակ, Էդվին Նաջմինը, որը մեկ շաբաթից կժամանաի Հայաստան, բայց ընդամենը երկու օրով: Նա առաջին անգամ է Հայաստանում և այստեղ կանցկացնի վարպետության դասեր: Եվս մեկ հայազգի մարզիկ՝ Էյ Ջեյ Աղազարմն, ԱՄՆ-ից նույնպես խոստացել է ժամանել Հայաստան: Նրանք երկուսն էլ աշխարհի բազմզակի չեմպիոններ են»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով, այդ երիտասարդ, բայց փորձառու մարզիկները տեխնիկական մեծ բազա ունեն և կարող են շատ բան սովորեցնել Հայաստանի մարզիկներին:

«Ջիու-ջիցուն Հայաստանում համեմատաբար երիտասարդ մարզաձև է, և մենք՝ մարզիչներս, նույնպես մեր հմտությունները կատարելագործելու կարիք ունենք: Օգոստոսի վերջին Հայաստան կգա Ռոբերտո Աթալան և վարպետության դասեր կանցկացնի»,- ասաց Հարությունյանը:

Նա հավելեց, որ այժմ Հայաստանում ջիու-ջիցուի ակումբները, դպրոցները լուրջ աջակցության կարիք ունեն:

© Sputnik / Asatur YesayantsДжиу-Джитсу
Джиу-Джитсу - Sputnik Արմենիա
Джиу-Джитсу

«Հուսով ենք, որ սեպտեմբերից կստանանք համապաատասխան որակավորում սեմինարներ անցկացնելու համար և արդեն հաջորդ տարվանից հնարավորություն կունենանք հավաքել մի քանի խումբ: Ամենայն հավանականությամբ, նրանք կլինեն նախկին ձյուդոիստներ, ըմբիշներ և սամբիստներ, որոնք կկարողանան զբաղվել ջիու-ջիցուով»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ խումբ է բացվում նաև աղջիկների համար։

Ինչ վերաբերում է ջիու-ջիցուն օլիմպիական խաղերի ցուցակում ներառելուն, հայ մարզիչները կարծում են, որ այդ մարզաձևը կզրկվի որոշակի «գեղեկցությունից»՝ շարժումներում օլիմպիական սահմանափակումների պատճառով:

Լրահոս
0