08:15 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Կարեն Աղամալյան

Մարզիչ. հայ բռնցքամարտիկը գերազանցում էր մրցակցին

Ani Mejlumyan, Hasmik Grigoryan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
21 0 0

Իր առաջին մենամարտը Օլիմպիադայում հաղթանակով սկսեց հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, որը հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը մրցակցին գերազանցում էր մի քանի անգամ, ՀԱՕԿ-ին ասաց գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը` մեկնաբանելով հայ բռնցքամարտիկի առաջին հաղթանակը Օլիմպիադայում։

«Ծանր մենամարտ ստացվեց այն պատճառով, որ Վլադիմիրի առաջին մենամարտն էր։ Սակայն իր վարպետությամբ` նա գերազանցում էր մրցակցին երեք, չորս անգամ։ Իսկ ինչ վերաբերում է նրա հաջորդ մրցակցին՝ օլիմպիական չեմպիոնին, ապա ամեն ինչ փոխվում է, և նախորդ խաղերից անցել է չորս տարի»,- ասաց Աղամալյանը։

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլլ Ուիլսոնն Ուինսթոնն էր:

Կողային հինգ մրցավարներն էլ յուրաքանչյուր ռաունդում 10:9 հաշվով հաղթանակը շնորհեցին Վլադիմիր Մարգարյանին: Արդյունքում ստացվեց 30:27՝ հօգուտ հայ բռնցքամարտիկի: Հաջորդ մենամարտը Մարգարյանը անցկացնելու է օգոստոսի 9-ին նրա մրցակիցը լինելու է Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասը:

Հաղթական մեկնարկից հետո Վլադիմիր Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր, որ առաջին հաղթանակը յուրաքանչյուր մրցաշարում միշտ էլ շատ դժվար է տրվում: «Հաղթանակը՝ հաղթանակ, բայց ես այնքան էլ գոհ չեմ իմ մենամարտելուց»:

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հինգ բռնցքամարտիկով:

Գլխավոր թեմաներ