08:15 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Սեդա Թութխալյան

Գուրգեն Թութխալյան-Արա Գևորգյան. «Արցախը» մեր ընտրությունն էր

© Sputnik / Алексей Филиппов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
3500

Օլիմպիական խաղերի կանանց մրցումներում շատ թեժ պայքար է սպասվում թիմային մրցակցությունում և բազմամարտում: Երկու դեպքում էլ Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում շատ մեծ դերակատարում ունի Սեդա Թութխալյանը, որը բազմամարտի մրցումներում հինգերորդ տեղը զբաղեցրեց և դուրս եկավ եզրափակիչ:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Ազատ վարժություններում Սեդա Թութխալյանը ներկայացավ Արա Գևորգյանի երաժշտության ներքո կատարվող վարժություններով, ինչը անմիջապես գրավեց Sputnik Արմենիայի ուշադրությունը:

Մենք զրուցեցինք Սեդայի հոր՝ հայտնի սամբիստ, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բազմակի գավաթակիր Գուրգեն Թութխալյանի հետո:
Ժամանակին լինելով բարձրակարգ մարզիկ, Գուրգեն Թութխալյանը շատ լավ հասկանում էր, որ մարմնամարզությունը ճկունություն ու կոորդինացիա է ապահովում յուրաքանչյուր մարզաձևի ներկայացուցչի համար։

«Ես երեք երեխա ունեմ, ու բոլորն էլ սկզբում զբաղվել են մարմնամարզությամբ, հետո արդեն իրենք են որոշել, թե ինչով զբաղվեն: Սեդան շարունակեց մարմնամարզությունում, և ուրախ եմ, որ հաջողությունների է հասել»,- ասում է Գուրգենը:

Սեդա Թութխալյանը Ռուսաստանի Դաշնության հավաքականի կազմում դարձել է պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն և նույն արդյունքին հասել Եվրոպական խաղերում:

Այդ հաջողությունների մեջ իր մասնակցության մասին Գուրգեն Թուխալյանը նշեց. «Ընդհանրապես ես Սեդայի և նրա մարզիչների աշխատանքին չեմ խառնվում: Եթե կարողանում եմ, ապա օգտակար եմ լինում, եթե չեմ կարողանում ուրեմն չեմ խանգարում: Մարմնամարզությունում ես մասնագետ չեմ և չեմ էլ միջամտում: Բայց տանը հետևում եմ Սեդայի սննդակարգին, քանի որ ավելորդ քաշ հավաքել նրան պարզապես չի կարելի»:

Սեդա Թութխալյանի ազատ վարժությունները հպարտության զգացմունք են փոխանցել հայ մարզասերներին, ու պարզվում է` Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ընտրությունը պատահական չի եղել։

«Երաժշտության ընտրությունը կատարել ենք ես ու կինս»,- ասում է Գուրգեն Թութխալյանը:

«2015 թվականի վերջին որոշեցինք, որ փոխենք ազատ վարժությունների երաժշտությունը; Սեդան հայ է, և ցանկալի էր, որ հայկական երաժշտության ներքո հանդես գար: Գտանք մարդկանց, որոնք մշակեցին այդ ստեղծագործությունը կոնկրետ վարժության համար, պարուսույցներ գտանք, որոնք հայկական պարային շարժումներ սովորեցրին Սեդային»,- պատմում Գուրգենը:

Առաջիկա մրցումներում Սեդայի հնարավորությունների մասին խոսելիս հայրը և նախկինում փորձառու մարզիկը հետևյալ կարծիքը հայտնեց. «Կուզենայի, որ Սեդան եզրափակիչում հանդես գար այնպես, ինչպես դա արեց որակավորման մրցումներում: Սեդան մասնակցում է հաղթանակի հասնելու ցանկությամբ ու եթե արեց այն, ինչ որ կարող է, ապա դա արդեն արդյունք կապահովի»:

Սամբո ըմբշամարտում Գուրգեն Թութխալյանը մեծ հաջողությունների է հասել, բայց սամբոն օլիմպիական մարզաձև չէ ու օլիմպիական մեդալի մասին Թութխալյան ավագը չէր կարող մտածել, իսկ ահա Սեդա Թութխալյանը կարող է հասնել հաջողության օլիմպիական խաղերում։

«Ես չկարողացա օլիմպիական մեդալ վաստակել, իսկ հիմա պարզապես երջանիկ կլինեմ, եթե Սեդան օլիմպիական վաստակի: Ճիշտ է` Սեդան Ռուսաստանի հավաքականի կազմում է հանդես գալիս, բայց միևնույնն է` նա հայ է, ծնվել է Լենինականում ու օլիմպիական խաղերից հետո մենք անպայման կգանք Հայաստան»,- ասում է արդեն ոչ պակաս հայտնի մարմնամարզուհու հայրը։

Գլխավոր թեմաներ