10:23 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
10510

Բրազիլիայում անցկացված օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ չի հեռանա սպորտից:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորեցին մեծ շուքով ու ոգևորությամբ:

«Ես անչափ շնորհակալ եմ ու անչափ հուզված եմ: Անսահման սեր եմ զգում իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավ բանն է, սա կյանք է, հույզերն ու զգացողությունները… Սա ինձ համար անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այսքանից հետո, ինչ ես տեսա այստեղ և ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Ռիո-2016-ի խաղերի ժամանակ մրցավարական սխալ գնահատման պատճառով ոսկու փոխարեն արծաթե մեդալի արժանացած Միհրանը գրառում է արել նաև Instagram-ի իր էջում:

«Այս ամենն անհնար է նկարագրել: P.S. Դուք ինձ ուժեղանալու առիթ եք տալիս: Խոնարհումս բոլորին…»:

 

Գլխավոր թեմաներ