02:55 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Պոլ Մերսոն. Մխիթարյանը լինելու է ՄՅՈւ-ի բացարձակ աստղը

© FB profile
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

«Sky Sports»-ի վերլուծաբան Պոլ Մերսոնը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ մեծ դեր է ունենալու:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. «Ժոզե Մոուրինյուն գիտի, թե ինչ է ցանկանում, և նա ստանում է դա: Նա եկավ ու բերեց մեծ կիսապաշտպան Պոլ Պոգբային, հանդերձարանում ունի այնպիսի առաջատար, ինչպիսին է Զլատան Իբրահիմովիչը, իսկ Էրիկ Բային դրվագներով հիանալի տեսք ունի։

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, ապա նա լինելու է «Մանչեսթեր Յունայթեդի» բացարձակ աստղը: Երբ նա հարմարվի թիմին, կցուցադրի, թե ինչպիսի արտակարգ ֆուտբոլիստ է: Նա այլ մակարդակի վրա է»,- Մերսոնի խոսքը մեջբերում է «Squawka»-ն:

 

Գլխավոր թեմաներ