10:19 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Գարի Հանթ

Բրիտանացի հայդայվեր Հանթը՝ Համաշխարհային սերիայի վաղաժամ հաղթող

wwportal
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
13 0 0

Քլիֆ-դայվինգի համաշխարհային սերիայի այդ փուլը կազմակերպվել էր Աբերեյդի ժայռի վրա Կապույտ ծովածոցում, մարզիկները ցատկում էին 27 մետր բարձրությունից:

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի — Sputnik. Բրիտանացի Գարի Հանթը վաղաժամ դարձավ Համաշխարհային սերիայի հաղթող, հայտնում է Ռ-Սպորտը: Հանթը դարձավ երրորդը` հավաքելով 453.20 միավոր:

Հաղթեց մեքսիկացի Սերխիո Գուզմանը (471 միավորով), երկրորդը դարձավ ամերիկացի Սթիվեն Լոբյուն (463,60): Ռուս Արտեմ Սիլչենկոն Ճապոնիայում զբաղեցրեց իներորդ հորիզոնականը` հավաքելով 303,15 միավոր:

Ճապոնիայում անցկացված փուլում մրցանակային տեղը Հանթին թույլ տվեց հավաքել 1190 միավոր և վաղաժամ դառնալ սերիայի հաղթողը: Երկրորդ տեղում ընդհանուր ստուգարքում մեքսիկացի Խոնատան Պարադեսն է (900 միավորով), եռյակը փակում է չեխ Միխալ Նավրատիլը (830): Սիլչենկոն հավաքել է 458 միավոր և զբաղեցնում է իներորդ տեղը:

Օդում ցատկողների ամբողջ թռիչքը հաշված վայրկյաններ է զբաղեցնում, որի ընթացքում նրանք հասցնում են կատարել մի քանի պտույտ ու սալտո և ջուրը մտնել խելահեղ արագությամբ: Եզրափակիչ փուլը կանցկացվի Դուբայում հոկտեմբերի 28-ին:

Ավելի քան 60 բեյսջամփեր թռիչքներ են իրականացրել ՏաԹևեր ճոպանուղուց
© Sputnik. Արամ ներսեսյան, Ասատուր Եսայանց, արմեն Եսայանց

Հանթը Համաշխարհային սերիայի հաղթող է ճանաչվում վերջին երեք տարին շարունակ, իսկ 2013 թվականին հաղթող էր ճանաչվել Սիլչենկոն:

2007 թվականին հայդայվինգում իր ելույթը սկսելով, Գարի Հանթը այդ ժամանակվանից հինգ անգամ հաղթանակ է տարել Red Bull Cliff Diving Համաշխարհային սերիայում:

Այսօրվա դրությամբ նա աշխարհում միակ մարմնամարզիկն է, որը կարողացավ մասնակցել համաշխարհային սերիայի բոլոր 5 փուլերին և դրանց մի մասում հաղթող ճանաչվել:

Գլխավոր թեմաներ