00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շոկ կամ ինքնասպանություն. Չեռնոգորիայի մամուլը` 3:2 հաշվի մասին

© Sputnik / Asatur YesayantsФутбольный матч Армения - Черногория
Футбольный матч Армения - Черногория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ արժանին է մատուցում Հայաստանի հավաքականին, որը կամային շատ բարձր որակներ դրսևորեց։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Նոյեմբերի 11-ին ԱԱ-2018 թվականի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը խմբում: Մեր թիմը, պարտվելով 0:2 հաշվով, առավելության հասավ Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ 3:2 հաշվով:

Пресс-конференция тренера сборной Армении Артура Петросяна после матча Армения - Черногория - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյանը գտավ հավաքականի ժպիտն ու հաղթանակը

Sputnik Սերբիայի թղթակից Միլոշ Չուրչինը հեռախոսով պատմեց, թե ինչ տրամադրություններ կային Չեռնոգորիայի լրատվամիջոցներում խաղի ավարտից հետո:

Այն լրատվամիջոցները, որոնք գրել են Հայաստան-Չեռնոգորիա խաղի մասին, հիմնականում տեղի ունեցածը համարում են շոկ: Առաջին խաղակեսում գրանցված արդյունքը Չեռնոգորիայի լրատվամիջոցները համարում են սպասելի. խիզախ արծիվները (այդպես են անվանում իրենց թիմին Չեռնոգորիայում) կարողացան հասնել իրենց նպատակին` օգտագործելով մրցակցի վրիպումներն ու իրենց առանձին խաղացողների բարձր կարգը: Բայց այն, ինչ տեղի ունեցավ երկրորդ կեսում, անսպասելի էր բոլորի համար:

Չեռնոգորիայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչը նշել է. «Ես զարմացած եմ, ես ապշած եմ, թե ինչպես մենք ձեռքից բաց թողեցինք հաղթանակը: Առաջին խաղակեսը շատ լավ դասավորվեց մեզ համար, բայց արժանին եմ մատուցում Հայաստանի հավաքականին, որը կամային շատ բարձր որակներ դրսևորեց: Ամեն դեպքում, հանդիպման արդյունքը հաշվի առնելով` խաղի ընթացքն ինձ համար շոկ էր»:

Պարտությունն, իսկապես, շատ ծանր էր հյուրերի համար: Հասկանալի է, որ թիմի համար, որը հաղթում էր 2:0 հաշվով, երբեք չի կարող լավ արդյունք համարվել 2:3 հաշվով պարտությունը: Լրատվամիջոցներում, իրոք, շոկ էին ապրում, ու եղան տարբեր վերնագրեր, որոնցից ամենասուրը «ինքնասպանություն» որակումն էր:

Խաղից առաջ Չեռնոգորիայի հավաքականն ընտրական խմբի առաջատարներից էր ու երեք խաղից հետո վաստակել էր յոթ միավոր: Մրցակցի ճամբարում ու երկրպագուների շրջանում վստահ հնչում էին գնահատականներ, ըստ որոնց` Չեռնոգորիան Հայաստան էր ժամանել միայն հաղթելու համար: Եվ առաջին խաղակեսից հետո ոչ ոք, համենայն դեպս Չեռնոգորիայում, արդեն չէր կասկածում իրենց թիմի հաղթանակին: Բայց բոլորս արդեն գիտենք, թե ինչ տեղի ունեցավ «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանի հավաքականը տոնում է հաղթական գոլը - Sputnik Արմենիա
Հայաստան-Չեռնոգորիա. հայերը հաղթեցին 3:2 հաշվով

Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ, խաղի ընթացքում երկու գնդակ ընդունելով սեփական դարպասը, կարողացավ բեկել խաղի ընթացքն ու հաղթանակի հասնել: Իրոք, շատ դրամատիկ խաղ ստացվեց:

Հայաստանի թիմի հաջորդ հանդիպումը կայանալու է 2017 թվականի մարտի 26-ին: Այդ օրը սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ղազախստանի թիմին: Մրցակցին թերագնահատելու մասին նույնիսկ մտածել չի կարելի: Հայաստանի թիմը հերթական դժվար հանդիպումն է անցկացնելու, և հուսանք, որ նորից հպարտանալու առիթ կունենանք մեր հավաքականի խաղով ու արդյունքով:

Լրահոս
0