13:40 20 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Հենրիխ Մխիթարյանը հավատում է հաջողությանը

© Sputnik/ Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ հաջողությունը թակելու է իր դուռը և պատրաստվում է հյուրանոցից տեղափոխվել բնակարան։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Չնայած դժվար մեկնարկին` Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վստահ է, որ հաջողության կհասնի, գրում է manchestereveningnews.co.uk-ը։

«27-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է հաստատվել Մանչեսթերում, նա բնակարան է որոնում, որպեսզի տեղափոխվի The Lowry հյուրանոցից։ Դա վկայում է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավատում է իր հաջողությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ֆուտբոլիստը հարմար առիթ է որոնում, որպեսզի ցույց տա, թե ինչու է Ժոզե Մոուրինյուն նրա տրանսֆերի համար 26,3 միլիոն ֆունտ վճարել։

Անցած ամառ «Մանչեսթեր Յունայթեդն» ավելի քան 30 միլիոն ֆունտ է վճարել «Բորուսիայի» հայ կիսապաշտպանի համար։ Սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում կրած պարտությունից հետո Մխիթարյանը ոչ մի անգամ դուրս չի եկել խաղադաշտ։ Երկրպագուներն ու մարզական մեկնաբանները տարակուսում են, թե ինչու մարզիչը խաղադաշտ չի հանում հայ ֆուտբոլիստին։

Գլխավոր թեմաներ