ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 412 միավորով զբաղեցրել է ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակի 86-րդ տողը` առաջադիմելով մեկ հորիզոնականով։
Ինչպես և սպասվում էր, առաջատարների տասնյակը չի փոխվել։ Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բրազիլիան երկրորդն է, Գերմանիան՝ երրորդը: Չիլիի, Բելգիայի, Ֆրանսիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Ուրուգվայի և Իսպանիայի հավաքականները մտել են առաջատարների տասնյակի մեջ։
2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական խմբում Հայաստանի հակառակորդները զբաղեցնում են հետևյալ տեղերը` Լեհաստանը 1087 միավորով 15-րդ տեղում է, Ռումինիան 690 միավորով` 39-րդ, Դանիան 643 միավորով 46-րդ տեղում է, Չեռնոգորիան 549 միավորով` 63, Ղազախստանը 354 միավորով` 98։
2018թ-ի ԱԱ-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը 2017թ-ի մարտի 26-ին կհանդիպի Ղազախստանի հավաքականի հետ։