19:30 25 մարտի 2017
Ուղիղ եթեր
Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. Մխիթարյանի գոլը հպարտություն է ներշնչել

© President
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան. Մանչեսթեր Յունայթեդի գոլերը (21)
38 0 0

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Հանրապետության Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարևոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին, տեղեկացնում է president.am-ը:

Ինչպես դա, այնպես էլ 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնություններում շահած մեդալները, Հանրապետության նախագահի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրել է, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները:

«Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում և, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաև:

Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ողջ համալիրը, ընդամենը երկու-երեք օր առաջ մենք շահագործման հանձնեցինք Երևանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող:

Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր մարզիկները, մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարևորը, կարծում եմ, նաև այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, և երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետևել նրանց:

  • Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությանը
    Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությանը
  • Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությանը
    Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությանը
1 / 2
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի տասը լավագույն մարզիկների մեծարման արարողությանը

Վստահաբար ասում եմ, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետև ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, ճիշտ է՝ առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ֆուտբոլը մեծ ապագա ունի, որովհետև այստեղ նստած են «Արարատ 73»-ի տղաները, որոնք ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկել: Ես վստահ եմ, որ նույնիսկ Հենրիխ Մխիթարյանի երեկվա գոլը հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչել:

Արթուր Ալեքսանյանը, երբ Ռիոյում դարձավ չեմպիոն, կարծում եմ, որ բոլոր հայ տղաները մտածում էին՝ Աստված տա, իրենք էլ դառնան օլիմպիական չեմպիոն, որպեսզի այդպիսի հարգանքի և այդպիսի ընդունելության արժանանան: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Հաջողություն բոլորիս, խաղաղություն մեր երկրին»,-շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

թեմա:
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյան. Մանչեսթեր Յունայթեդի գոլերը (21)

Գլխավոր թեմաներ