00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Ջուլֆալակյան. «Կարող էինք ավելիին հասնել»

© Sputnik / Aram Nersesyan Армянские борцы в Цахкадзоре готовятся к предстоящему сезону. Левон Джулфалакян
Армянские борцы в Цахкадзоре готовятся к предстоящему сезону. Левон Джулфалакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձևերից մեկն է: Հայ ըմբիշները բազմաթիվ անգամ են ուրախացրել իրենց նվաճումներով: 20 տարվա ընդմիջումից հետո էլ Արթուր Ալեքսանյանը կարողացավ օլիմպիական ոսկե մեդալ պարգևել Հայաստանին: Միհրան Հարությունյանի ոսկեփայլ արծաթն էլ զարգացրեց այդ հաջողությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Օլիմպիական տարին մի քանի օրից պատմություն կդառնա: Իսկ մեր ըմբիշներն արդեն նախապատրաստվում են օլիմպիական հաջորդ խաղերին:

Դահուկավազքն ըմբշամարտից հեշտ չէ - Sputnik Արմենիա
Մրցագորգ, թե ձնագորգ. հայ ըմբիշների համար միևնույն է

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը 2016 թվականը իրավմամբ հաջողված է համարում: Տարին սկսելով Եվրոպայի առաջնությունից` հունահռոմեական հայ ըմբիշները չորս մեդալ նվաճեցին, ինչը, անկասկած, մեծ հաջողություն էր:

Հետագայում միջազգային տարբեր կարգի մրցումներով մերոնք շարունակում էին ուրախացնել հայ երկրպագուներին իրենց հաղթանակներով: Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը ընթանում էր ամբողջ թափով, սակայն Ջուլֆալականը նշում է, որ կարող էինք ավելիին հասնել:

Այժմ հունահռոմեականների կազմում սահուն սերնդափոխություն է տեղի ունենում: Ազգային հավաքականի թեկնածուների ցանկը լրացրել են երիտասարդ ըմբիշներ: Սակայն միևնույնն է, հաշվի առնելով Հայաստանի վերջին առաջնության մասնակիցների թիվը`65, պարզ է, որ այս մարզաձևում էլ խնդիրներ կան, և քանակի մեջ որակ ունենալն արդեն բացառվում է:

«Իհարկե, անհանգստացնող է մասնակիցների թիվը: Վարպետությունը զարգանում է մրցակցության մեջ, իսկ մրցակցությունը անկում է ապրում: Մենք շատ ըմբիշներ ենք կորցնում բանակային տարիքում: Շատ լավ հասկանում եմ, որ մենք պետք է հայրենիքի պաշտպաններ ունենանք: Բայց կարծում եմ ժամանակն է ստեղծել բանակի կենտրոնական մարզական ակումբ, որտեղ ըմբիշը և կծանոթանա ռազմական գործին և կշարունակի մարզվել»,- ոլորտի խնդիրներին անդրադառնալով` ասաց Լևոն Ջուլֆալակյանը։

Հիմա գործում է սպորտային վաշտը, որտեղ բանակային ծառայությունն են անցնում աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների մինչև վեցերորդ տեղ զբաղեցրած ըմբիշները: Իսկ յոթերորդ տեղում հայտնված մարզիկը արդեն մեկնում է բանակ:

«Նման մարզիկներից շատերը այլևս սպորտ չեն վերադառնում: Մենք բավականին լուրջ կորուստներ ենք ունենում ոչ միայն մարզական առումով: Նման ըմբիշների վրա ահռելի գումարներ են ծախսվում մարզելու ու նախապատրաստելու համար: Հետևաբար ստացվում է, որ տուժում ենք նաև ֆինանսապես, բացի նրանից, որ սպորտային առումով էլ ենք կորցնում»,- ասաց Ջուլֆալակյանը:

Ըստ մեր հավաքականի գլխավոր մարզչի հունահռոմեականներն արդեն սկսել են նախապատրաստվել ոչ միայն 2017-ի մրցումներին, այլ արդեն սկսվում է հաջորդ օլիմպիական խաղերին: Հաստատ կարելի է ասել, որ մեր հավաքականը ունի մեծ ներուժ, բայց հաշվից դուրս չպետք է թողնել նաև այն խնդիրները, որոնց մասին խոսեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Լևոն Ջուլֆալակյանը խոսել է նաև Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի մասին։

Լրահոս
0