08:15 24 մարտի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Միթարյան

Մխիթարյանը Ժիրուի դեմ. Ում «կարիճն է» ավելի լավը

страница Manchester United в facebook
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
15730

«Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կպայքարեն գեղեցիկ գոլի հեղինակի կոչման համար:

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի — Sputnik. Բրիտանական The Telegraph պարբերականը հարցում է անցկացնում ընթերցողների շրջանում, որ պարզի անգլիական պրեմիեր լիգայի վերջին փուլերում դարպասն ուղարկած լավագույն և գեղեցիկ գոլի հեղինակին:

Կա երկու հավակնորդ՝ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը գրավեց «Սանդերլենդի» դարպասը և «Արսենալի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, որը հաջողության հասավ «Քրիստալ Փելեսի» հետ խաղում:

Ընդ որում, Ժիրուն խոստովանեց, որ «իր կարիերայի լավագույն գոլին» նրան ոգեշնչել է Մխիթարյանի նմանատիպ գոլը:

Ավելի վաղ «Սանդերլենդի» դարպասին խփած հայ ֆուտբոլիստի գոլը France Football-ի վարկանիշով տարվա լավագույն գոլն էր համարվել: «Կարիճի հարվածը» Մխիթարյանի կատարմամբ հավաքեց ֆրանսիական պարբերականի անցկացրած հարցման մասնակիցների ձայների 88 տոկոսը:

Քվեարկել կարելի է այստեղ:

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ