00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գաել Անդոնյանի «երրորդ դիվիզիոնը». ի՞նչն այն չէ ֆուտբոլիստի մոտ

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցФутбольное поле
Футбольное поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսիական երրորդ դիվիզիոնի թիմը բանակցություններ է վարում «Օլիմպիկի» հետ հայ ֆուտբոլիստին վարձակալելու վերաբերյալ: Մարսելի թիմի հիմնական կազմում Անդոնյանին երկու տարվա ընթացքում հաջողվեց խաղալ միայն մեկ անգամ:

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Մարսելի «Օլիմպիկի» և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի 21-ամյա կենտրոնական պաշտպան Գաել Անդոնյանին, հավանաբար, վարձակալության կվերցնի երրորդ դիվիզիոնի «Կոնսոլյա» ֆրանսիական ակումբը, հայտնում է L'Equipe ֆրանսիական սպորտային պորտալը` հղում անելով «Provence» տեղական թերթին:

Ընթացիկ սեզոնին Գաելին այդպես էլ չհաջողվեց խաղալ Մարսելի «Օլիմպիկի» հիմնական կազմում: Նրա համար սակայն, դա սովարական երևույթ է: Ժամանակին Մարսելի ակումբի գլխավոր հույսը՝ 2014 թվականից ի վեր «Օլիմպիկի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Անդոնյանին, հաջողացրեց նրա կազմում միայն մեկ խաղ խաղալ:

2015 թվականին Անդոնյանը հրավեր ստացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից. հայկական քաղաքացիություն ստանալ և պաշտոնապես միանալ ազգային հավաքականին:

Ֆրանսիահայը, որը ծնվել ու մեծացել է Մարսելում, ընդունել է ՀՖՖ-ի հրավերն առանց երկմտելու։ FIFA.com կայքին տված հոկտեմբերյան հարցազրույցում երիտասարդ ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր վիճակում յուրաքանչյուր հրավեր հավաքական վստահություն է ներշնչում ու բարձրացնում ինքնագնահատականը:

Артур Петросян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Արթուր Պետրոսյան. «Ազգային հավաքական գլխավորելը մեծ պատիվ է»

«Երբ դու նոր ես մարզվում ու ժամանակ առ ժամանակ խաղում ես պահուստային թիմում, անկախ քեզանից՝ սկսում են կասկածներ առաջանալ. արդյո՞ք դու քո տեղում ես: Պրոֆեսիոնալ մակարդակի մրցակիցների հանդիպելով՝ ես կարողանում եմ կատարել պարտականություններս: Իմ հաշվին արդեն Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Սերբիայի հետ խաղերն են: Երբ հաջողվում է խաղալ նման վարպետների դեմ, ավելի վստահ ես սկսում քեզ զգալ: Սակայն խնդիրն այն է, որ ցանկանում ես դա կրկնվի հանսգտյան օրերին: Արդյունքում նման իրավիճակը սկսում է հոգնեցնել: Դե ինչ, պետք է զինվել համբերությամբ»,- ասել է Անդոնյանը:

Հայաստանի հավաքական կանչելու և Մարսելում տանջալից սպասման միջև ընդմիջումներում Անդոնյանը 2016 թվականի առաջին կիսամյակում հասցրեց խաղալ «Դիժոն» ֆրանսիական երկրորդ դիվիզիոնի ակումբում, որտեղ խաղադաշտ էր դուրս գալիս անընդհատ` խաղային որոշակի ռիթմ զգալով: Մարսել վերդառանալով, Անդոնյանը կրկին պահուստային նստարանին հայտնվեց:

Նույն հարցազրույցի մեջ ֆուտբոլիստը բողոքում է. «Ինչպե՞ս նման իրավիճակում սիրողական խաղից անցում կատարել Եվրոպայի առաջնության որակավորման խաղ կամ FIFA-ի աշխարհի առաջնություն: Դա շատ դժվար է, քանի որ մեծ կոնտրաստ կա ամեն ինչում` մարզադաշտը, երկրպագուները, մրցակցի մակարդակը, դաշտի արագությունը:

Դրանք պարզապես համեմատելու չեն: Երբեմն հերթական խաղից առաջ ինձանից մեծ ջանքեր են պահանջվում հասկանալու համար, որ ինձ սպասվում է ոչ թե Ֆրանսիայի սիրողական առաջնություն, այլ խաղ, որտեղ իմ դեմ են խաղալու Աշխարհի առաջնությունում փորձ ունեցող մրցակիցները, չեմպիոնների Լիգայի հաղթողները, Ոսկե գնդակ մրցանակի արժանացած ֆուտբոլիստները»:

Առաջին խաղը Հայաստանի հավաքականի կազմում Գաել Անդոնյանն անցկացրեց 2015 թվականի մարտի 23-ին: Ազգային հավաքականի կազմում կենտրոնական պաշտպանը 13 խաղ է անցկացրել:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Համլետի որդի Հենրիխը` հայ արքայազն

«Այն, որ Գաելին չեն ներառել Անդորայի դեմ խաղի հայտում՝ խոսում է այն մասին, որ նա, խաղային պրակտիկայի բացակայության պատճառով, ֆիզիկապես լավ պատրաստվածության վիճակում չէ: Գաելն իրավունք կստանա խաղալ հավաքականի կազմում միայն այն պայմանով, որ նա անհրաժեշտ ֆիզիկական մարզավիճակը կվերականգնի», — Sputnik Արմենիայի թղթակցին պարզաբանեց հայտնի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը, նշելով, որ 2018 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլում Անդոնյանը շատ թույլ խաղաց` մի շարք սխալներ թույլ տալով առաջին երեք խաղերում:

Վերջին 4 խաղերում նրան ընդհանրապես չէին ներառել ազգային հավաքականի հայտում: Ի՞նչն է խանգարում տաղանդավոր ֆուտբոլիստին, որը տարբերվում է առաջնորդի՝ վառ արտահայտված հատկանիշներով, իսկական աստղային շարքը համալրելու համար. վնասվածնքե՞րը, անհաջողությո՞ւնը թե բնավորության բացակայությունը` դատեք ինքներդ: Դեռ միայն մնում է ասել, որ Գաելի աստղը ընկել է՝ այդպես էլ չկարողանալով իր լույսով լուսավորել հայ, ինչպես նաև ֆրանսիացի երկրպագուներին:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0