14:19 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շախմատ

Մեր շախմատիստները վերադարձել են մեդալներով

© Theatlantic
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
2010

Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը մասնակցել են միջազգային մրցաշարի և նվաճել միանգամից 2 մեդալ՝ ոսկե և բրոնզե։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Տոն օրերը հաղթական են եղել մեր շախմատիստների համար։ Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը մասնակցել են Իսպանիայի Ալմերա քաղաքում անցկացվող "XXVIII Open Internacional Villa de Roquetas de Mar" միջազգային մրցաշարին և նվաճել միանգամից 2 մեդալ՝ համապատասխանաբար ոսկե և բրոնզե։

Մրցաշարը մեկնարկել է հունվարի 3-ին և ավարտվել 8-ին։ Մասնակիցների ընդհանուր թիվը եղել է 144-ը։

9 տուրի արդյունքում 4 մասնակից՝ այդ թվում նաև Կարեն Գրիգորյանն ու Գևորգ Հարությունյանը, վաստակել են 7-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշներով Կարենը նվաճել է ոսկե մեդալ, իսկ Գևորգը՝ բրոնզե։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ