18:26 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շախմատ

Արոնյանը պատրաստվում է հոլանդական գերմրցաշարին

© Theatlantic
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
18 0 0

Tata Steel 2017 ավանդական շախմատային փառատոնը մեկնարկում է հունվարի 13–ին հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում։ Հոլանդական գերմրցաշարում կխաղա նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Ըստ ավանդույթի, փառատոնը կազմված կլինի երկու մրցաշարերից։ Գլխավոր մրցաշարում շրջանաձև համակարգով կխաղա 14 ուժեղագույն գրոսմայստեր` աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենի գլխավորությամբ։

Մրցաշարի հինգ մասնակիցները, ներառյալ Լևոն Արոնյանը, մտնում են համաշխարհային վարկանիշի առաջին տասնյակի մեջ։

Վեյկ ան Զեեի A մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Կառլսենը, Ուեսլի Սոն (ԱՄՆ), Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան), Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Վեյ Յին (Չինաստան), Լյուկ վան Վելլին (Հոլանդիա) և Ադխիբան Բաշկարանը (Հնդկաստան)։

Առաջին տուրը տեղի կունենա հունվարի 14-ին։ Tata Steel 2017-ը կավարտվի հունվարի 29-ին։

Русская версия

Գլխավոր թեմաներ