01:38 20 նոյեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հենրիխ Մխիթարյան

Լիվերպուլի լեգենդ. Մխիթարյանն արժանի է ավելի մեծ հարգանքի

Reuters / Phil Noble
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Դիտմար Համանը կարծում է, որ Մխիթարյանն օգնել է ձևավորել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Անգլիական «Լիվերպուլի» լեգենդ Դիտմար Համանը կարծում է, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հաջող ելույթներում վճռորոշ դերակատարություն ունի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն ավելի մեծ հարգանքի է արժանի դրա համար, հաղորդում է armsport.am-ը:

«Մխիթարյանն առանցքային դեր է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» ճակատագիրը բեկելու մեջ: Նա մեծագույն դերակատարություն է ունեցել Պրեմիեր լիգայում նոյեմբերի վերջից` աչքի ընկնելով «Սանդերլենդի» հետ խաղում, ինչպես նաև հաղթական գոլ խփելով «Տոտենհեմի» դարպասը:

Միկին արտակարգ է խաղում Իբրահիմովիչի հետ և օգնել է ձևավորել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղաոճը:

Մանչեսթերցիներն այժմ այլ հրեշի տեսք ունեն: Նրանք իսկապես համախմբվել են: Անկասկած, նրանք ունեն ամենատաղանդավոր կազմը Պրեմիեր լիգայում:

«Յունայթեդը» թիմում հաղթողներ ունի և այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են տարբերություն ստեղծել` Իբրահիմովիչը, Մխիթարյանը, Պոգբան: Նույնիսկ Մատան և Ռեշֆորդը դաշտ դուրս գալուց հետո կարող են մեծ ազդեցություն ունենալ:

«Լիվերպուլը» չի կարող դիմակայել նրանց»,- գերմանացու խոսքը մեջբերում է «metro»-ն:

Գլխավոր թեմաներ