03:06 20 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.60
  • GBP624.64
  • EUR557.74
  • RUB7.57
Ըմբշամարտ

Ըմբշամարտում փոփոխություններ կլինեն

© Sputnik / Владимир Баранов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
5420

Ըմբշամարտի համաշխարհային տեխնիկական հանձնաժողովը նիստ է անցկացնում, որի ընթացքում ընդունված որոշումները փոփոխություններ կմտցնեն այս մարզաձևում։

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի — Sputnik. Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները ինտենսիվ մարզվում են ու պատրաստվում առաջիկա մրցումներին: Առաջին խոշոր ստուգատեսին քիչ ժամանակ է մնացել. Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի մայիսի 2-ին, բայց մինչ այդ ըմբշամարտում նոր փոփոխություններ կլինեն:

Հենց այդ պատճառով էլ Բելգրադում ընթանում է Ըմբշամարտի համաշխարհային տեխնիկական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մամիաշվիլիի ու ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի (UWW) նախագահ Նենադ Լալովիչի մասնակցությամբ տարբեր հարցեր են քննարկվում: Պարզ է մեկ բան, որ փոփոխություններ հաստատ կլինեն:

Ներկա դրությամբ հունահռոմեական ոճի ըմբշամարտում գործող ութ քաշային կարգերից երկուսը (71կգ և 80 կգ) օլիմպիական չեն համարվում: Ազատ ոճի ըմբշամարտում նույնը կարելի է ասել 61կգ և 70կգ քաշային կարգերի համար: Այս քաշային կարգերում 2016-ին անցկացված աշխարհի առաջնությունում փորձարկվեց նոր կանոնը, ըստ որի` վերացել էր չորեքթաթ վիճակում ըմբիշների պայքարը: Նշենք, որ այս օրենքի փոփոխությունը գցեց ըմբշամարտի դիտարժանությունը, և ըմբշամարտն ինչ-որ տեղ վերածվեց սումոյի:

Հետևաբար կարող են նոր փոփոխություններ լինել և՛ քաշային կարգերում, և՛ մրցումների անցկացման կանոնակարգում, այդ թվում` մարզիկների կշռման արարողության հետ կապված, ինչպես նաև քաշային կարգերում մրցումային օրերն ավելացնելու հարցում:

Ըմբշամարտի համաշխարհային տեխնիկական հանձնաժողովը ստեղծվել է 2016 թվականին UWW —ի բյուրոյի ժամանակ, և ըմբշամարտի զարգացման ու փոփոխությունների հետ կապված բոլոր առաջարկությունները հաստատում է հենց բյուրոն: Հասկանալի է, որ 2020 թվականի օլիմպիական խաղերից առաջ ըմբիշներին ու մարզիչներին պետք է հնարավորություն տրվի փոփոխություններին ծանոթանալու ու հարմարվելու համար: Հետևաբար սպասենք նորություններին Բելգրադից:

Ըմբշամարտի համաշխարհային տեխնիկական հանձնաժողովի անդամներն են Միլորադ Դոկմարացը (Սերբիա, քարտուղար), Ռիչ Բենդերը (ԱՄՆ), Դանիել Իգալին (Կանադա), Սերգեյ Դեմյաշկևիչը (Բելառուս), Չժան Են(Չինաստան), Պերտի Վեհվիլայնենը (Ֆինլանդիա), Անտոնիո Կարդուլլոն (Իտալիա)։

Русская версия

Գլխավոր թեմաներ

  • ՀՀ ԶՈւ զինծառայողներ

    Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ Հայաստանի գերի ընկած քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

    306
  • Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ. Բրյուսել 12 հուլիսի 2018 թ.

    «Թավշյա» հեղափոխության անարյուն լինելը և բռնի ուժի բացակայությունը հիացմունքի արժանացավ թե ՛ Եվրոպայում, թե՛ ԱՄՆ–ում. բայց և այնպես՝ արևմուտքից ոչ ոք չի շտապում Հայաստանը ողողել նյութական օգնությամբ և գործարար ներդրումներով։ Դա պարզ է դարձել Փաշինյանի` Բրյուսել կատարած ուղևորությունից հետո, և դա հաստատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը։

    158
  • Ռուբեն Հայրապետյան. ՀՖՖ նախագահ

    Մենք այժմ ֆուտբոլում ականատես ենք լինում բրոունյան շարժման։ Խառնաշփոթ ակումբներում, հակասություններ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի վարքում. կանխատեսում են, որ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, նա համաձայնում է, բայց ասում՝ կարող է պաշտոնը զիջել Յուրի Ջորկաեֆին։ Փորձենք հասկանալ։

    216